Ճմփորդապատում 4 🍎

Ողջո՜ւյն, ես Միքայելն եմ։ Ես հիմա կպատմեմ թե ինչպես անցավ մեր դեկտեմբերյան ճամփորդությունը։ Մենք գանացել էինք խամաճիկների թատրոն։ Մենք դիտեցինք Սպիտակաձյունիկը հեքիաթը։ 🎅 Մինչև ներկայացումը սկսելը եկավ Ձմեռ պապը։ Մենք մի փոքր վախեցանք։ Երբ, որ չար թագուհին իր երգն էր երգում։

Նամակ Ձմեռ պապիկին

Ողջո՜ւյն, սիրելի Ձմեռ պապ։ Ես Միքայելն եմ։ Ես ուզում եմ դու ինձ նվեր բերես, 3D գրիչ, աստղադիտակ, մեկ տուփ կինդեր անակնկալ: Ես այս տարի ինձ շատ լավ եմ պահել։ Իմ հասցեն է Մխիթար Սեբստացի Կրթահամալիր Հարավային դպրոց-պարտեզ 3․1 դաս․

<>Գրիմ Եղբայրներ

Qışın bir günü kraliça açıq pəncərədə idi. Birdən iynə barmağını deşdi. Ağ qarın üstünə bir neçə damcı qırmızı qan düşdü. Tezliklə kraliça qar kimi ağ dərili, qırmızı dodaqlar qan kimi bir qız dünyaya gətirir. Onun saçları bu pəncərənin qara çərçivəsi kimi qara olacaq”. Təəssüf ki, körpənin doğulmasından sonra kraliça ölür.

Մեկ տարի անց թագավորը նոր կին է բերում: Այս կինը գեղեցիկ էր, բայց գոռոզ: Նա մի կախարդական հայելի ուներ, ամեն օր կանգնում էր դրա առաջ և հարցնում, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ: Հայելին պատասխանում էր, որ իրենից ավելի սիրուն չկա մեկը: Թագուհին բավարարվում էր, որովհետև հայելին երբեք չէր ստում: Սպիտակաձյունիկը մեծանում էր և գնալով ավելի ու ավելի գեղեցկանում: Երբ նա դառնում է 7 տարեկան, էլ ավելի է գեղեցկանում, թագուհուց ավելի:

Մի անգամ, երբ թագուհին հարցնում է իր հայելուն, թե ով կա աշխարհում իրենից գեղեցիկ, հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրում ես, տիրուհի, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը հազար անգամ գեղեցիկ է ավելի»:
Այս լսելով՝ թագուհին ապշում է, այնուհետև ատելությամբ ու նախանձով է լցվում Սպիտակաձյունիկի նկատմամբ: Մի օր թագուհին իր որսորդներից մեկին հրամայում է աղջկան տանել մութ անտառ և այնտեղ սպանել նրան: Որպես նրա մահվան ապացույց որսորդը պետք է բերեր Սպիտակաձյունիկի թոքերն ու լյարդը: Որսորդը տանում է աղջկան անտառ, բայց երբ պետք է հաներ դանակն ու սպաներ, Սպիտակաձյունիկը սկսում է աղաչել, որ չսպանի իրեն, ասում է, որ կփախչի անտառի խորքերը, և երբեք չի վերադառնա: Որսորդը մտածում է, որ միևնույն է, շուտով վայրի գազանները կհոշոտեն նրան, իսկ այսպես գոնե ինքը չի սպանի աղջկան ու խիղճը հանգիստ կլինի: Սպիտակաձյունիկը փախչում է, իսկ որսորդը մի կենդանի է սպանում, նրա թոքերն ու լյարդը բերում է թագուհուն, թագուհին դրանք եփել է տալիս և ուտում:

Մի քանի օր անտառում թափառելուց հետո Սպիտակաձյունիկը մի փոքրիկ խրճիթ է գտնում, որը պատկանում է յոթ թզուկներին: Քանի որ որևէ մեկը խրճիթում չկար, Սպիտակաձյունիկը ուտում է նրանց ուտելիքից, խմում է նրանց գինուց, փորձում նրանց բոլորի մահճակալները և քնում վերջին՝ յոթերորդ մահճակալի վրա: Երբ թզուկները վերադառնում են տուն, նրանք միանգամից հասկանում են, որ որևէ մեկը մտել է տուն, որովհետև ամեն ինչ այնպես չէր, ինչպես նրանք թողել էին: Այնուհետև նրանք գտնում են քնած Սպիտակաձյունիկին: Վերջինս արթնանալով պատմում է նրանց իր գլխի եկածը: Թզուկները խղճում են աղջկան և թույլ տալիս ապրել իրենց հետ՝ այն պայմանով, որ նա պետք է տան գործերը անի: Նրանք նաև զգուշացնում են աղջկան, որ երբ իրենք տանը չեն լինում, նա շատ զգույշ լինի: Միևնույն ժամանակ թագուհին կրկին հարցնում է իր հայելուն, թե ով է աշխարհում ամենագեղեցիկը: Հայելին պատասխանում է. «Ի՜նչ խոսք, սիրուն ես, տիրուհի՛, բայց ձեր փոքրիկ Սպիտակաձյունիկը՝ յոթ սարերի հետևում, յոթ թզուկի խրճիթում, գեղեցիկ է ավելի»: Թագուհին կատաղում է, երբ հասկանում է, որ որսորդն իրեն խաբել է, և Սպիտակաձյունիկը կենդանի է:

Թագուհին մտածում-մտածում է, թե ինչպես կարող է աղջկա հախից գալ: Այնուհետև այն կերպարանափոխվում է՝ վերածվելով չարչի կնոջ: Չարչու կերպարանքով թագուհին հասնում է թզուկների խրճիթը, տեսնելով Սպիտակաձյունիկին, առաջարկում է մետաքսից պատրաստված քուղեր: Աղջիկը, կարծելով, որ պատկառելի կին է, հավատում է և տուն թողնում, չարչին էլ իր հերթին առաջարկում է քուղավորել նրան, բայց այնպես արագ ու ձիգ է քաշում քուղերը, որ Սպիտակաձյունիկը շնչահեղձ է լինում ու ընկնում հատակին: Երբ թզուկները վերադառնում են, արձակում են Սպիտակաձյունիկի քուղերը, նա սկսում է կամաց-կամաց շնչել ու ուշքի գալ: Հաջորդ օրը թագուհին հայելու միջոցով իմանում է, որ Սպիտակաձյունիկը փրկվել է: Այս անգամ նա կերպարանափոխվում է, որպես սանր վաճառող և աղջկան սանր է նվիրում: Նա սանրում է աղջկա մազերը թունավոր սանրով: Հենց սանրը կպչում է նրա մազերին, թույնը ներգործում է, և Սպիտակաձյունիկն անշնչացած ընկնում է: Այս անգամ նույնպես թզուկների շնորհիվ փրկվում է:

Հաջորդ օրը թագուհին կրկին հայելուց իմանում է, որ Սպիտակաձյունիկը ողջ է: Նա կատաղությունից սկսում է դողալ և ասում, որ կյանքի գնով էլ լինի, Սպիտակաձյունիկը պետք է մեռնի: Նա սև կախարդանքով թունավոր խնձոր է ստեղծում: Կերպարանափոխվում է գյուղացու և գնում թզուկների խրճիթը: Աղջիկը սկզբում տատանվում է, կասկածում, այնուհետև թագուհին կիսում է խնձորը, և ուտում սպիտակ (անվնաս) մասը, Սպիտակաձյունիկը, տեսնելով, որ վտանգ չկա, վերցնում է մյուս՝ կարմիր (թունավոր) կեսը: Հենց որ կծում է, անշնչացած ընկնում է: Այս անգամ թզուկները չեն կարողանում փրկել աղջկան, քուղերն արձակում են, մազերը սանրում, ջրով ու գինով լվանում, բայց Սպիտակաձյունիկը ոչ մի կերպ չի արթնանում: Նրանք կարծում են, որ նա մահացել է, և նրան պառկեցնում են ապակե դագաղի մեջ: Իսկ թագուհին վերջապես գոհանում է հայելու պատասխանով: Մի անգամ մի արքայազն ճանապարհորդում է անտառով: Տեսնելով Սպիտակաձյունիկի դագաղը՝ նա սիրահարվում է ու ասում թզուկներին, որ դագաղը տան նրան, և նա փոխարենը ամեն ինչ կտա: Բարի թզուկները խղճում են արքայազնին և համաձայնվում: Ծառաները դագաղը տանում էին ուսերի վրա, խոտերի վրա փոքր-ինչ ցնցվելու պատճառով աղջկա կոկորդում մնացած խնձորի կտորը դուրս է գալիս, և նա արթնանում է: Արքայազնը ուրախանում է ու առաջարկում Սպիտակաձյունիկին դառնալ իր կինը: Վերջինս համաձայնվում է: Զույգն իրենց հարսանիքին հրավիրում են բոլոր թագավորներին ու թագուհիներին՝ Սպիտակաձյունիկի խորթ մորը նույնպես: Մինչ այդ թագուհին, կարծելով, որ աղջիկը մեռած է, հարցնում է իր հայելուն, թե ով կա իրենից գեղեցիկ: Հայելին պատասխանում է. «Կասկած չկա, դու սիրուն ես, տիրուհի՛, բայց երիտասարդ թագուհին, հազար անգամ գեղեցիկ է ավելի»: Թագուհին կատաղում է, ուզում է տեսնել երիտասարդ թագուհուն: Հենց մտնում է պալատ, տեսնում է Սպիտակաձյունիկին ու ապուշ կտրած քարանում: Որպես պատիժ թագուհուն կրակի վրա շիկացված երկաթե կոշիկներ են հագցնում և ստիպում պարել այնքան մինչև շունչը փչի:

Առաջադրանքներ

1. Ընթերցել հեքիաթը:

2. Բառարանների օգնությամբ բացատրել անծանոթ բառերը:

էբենոսափայտ – սևափայտ

Պատկառելի, տարեց, ծեր մարդ

3. Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրել և կազմել բարդ բառեր:

Լույսթույնկենդանիտերմեջուղիանուրջկամուրջկատու:
Ությունբարվորակելերեսազգիուկկից:

Դասարանական աշխատանք մաթեմատիկայից 13․12․2022

⦁ Solve Problems
The girls decided to buy Christmas tree toys for the summer formation. How much money was left with the girls? when Eva bought 2 volumes of 150 dollars of eggs, and Lucía stars 3 volumes 100 dollars.

  1. 2×150=300
  2. 3×100=300
  3. 750-300×2=150
    Պատասխան՝
    150 դր

Բ. Եգորն ու Արմենը միասին ունեն 1000 դրամ գումար: Տղաները որոշեցին խաղալիքներ գնել: Որքա՞ն դրամ մնաց նրանց մոտ, երբ Եգորը գնեց 2 հատ 180 դրամանոց մենենա, իսկ Արմենը՝ 2 հատ 320 դրամանոց գնդակ:
Լուծում
1․ 2×180=360

  1. 2×320=640
  2. 1000-640=460
    Պատասխան՝ 460 դր

⦁ Հաշվի՛ր արտահայտության արժեքը.

50 x 1 x 4 = 200
3 x 20 x 2 = 120
40 x 2 x 5 = 400
2 x 20 x 20 = 800
700 x 0 x 1 = 0
800 x 7 x 0 = 0

Ժամը քանի՞սն է.

1-ին ժամացույց երեկո 19։00
2-րդ ժամացույց առավոտ 08։00
3-րդ ժամացույց երեկո 21։00

ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 12․12․2022


Consider 450 + 60 + 50 = 560
720 + 90 + 80=890
470 + 60 + 130= 660
540 – 90 – 40= 410
150 – 80 – 50= 20
87 0 – 90 – 70= 710
5 x 7 x 10= 350
2 x 8 x 5=80
5 x 3 x 5=75
4 x 3 x 5= 60
2 x 9 x 5=90
2 x 9 x 50= 900
4 x 4 x 25=400

Պատմի՛ր 348 թվի մասին

  1. Թիվը գրի՛ր տառերով: Երեք հարյուր քառասունութ
    2 .348-ն ունի 3 հարյուրյակ 4 տասնյակ 8 միավոր
  2. Հարևան թվերն են՝ 347, 349
    4.Հաջորդող թիվն է՝ 349
    5.Նախորդող թիվն է՝ 347
    6.Մեծացրո՛ւ 5-ով: 353
    7.Մեծացրո՛ւ 31-ով: 379
    8.Մեծացրո՛ւ 131-ով: 479
    9.Փոքրացրո՛ւ 20-ով: 328
    10.Փոքրացրո՛ւ 31-ով: 307
    11.Փոքրացրո՛ւ 501-ով:0
    12.Կլորացրո՛ւ մինչև մոտակա տասնյակը: 350
    13.Կլորացրո՛ւ մինչև մոտակա հարյուրյակը: 400
  3. 348-ի թվանշաններով կազմի՛ր եռանիշ թվեր: 843, 483, 438, 834, 384,
    15.Կազմածդ թվերը դասավորի՛ր նվազման կարգով: 843, 834, 483, 438, 384
    16.Այդ թվերից կանաչով նշի՛ր կենտ թվերը:

.Լուծի՛ր խնդիրները:
Ա. Պարանի երկարությունը 15 մ է: Պարանից կտրեցին 3 մ 50 սմ: Ինչքա՞ն պարան մնաց:
Լուծում
P= 15մ-3մ-50սմ=11մ 50 սմ
Պատ՝. 4մ 50սմ

Բ. Թելի կծիկի երկարություն 11 մ 40 սմ է: 8 մ 20 սմ-ով գուլպա գործեցինք: Ինչքա՞ն թել մնաց:
Լուծում
P=1140-820=320
Պատ՝320

Եղեվնին 09․12․2022

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,

Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Դասարանական աշխատանք մաթեմատիկայից 08․12

Արտահայտի՛ր սանտիմետրերով.
2 մ = 200 սմ
7 մ = 700 սմ
4 մ = 400 սմ
3 մ 20 սմ = 320 սմ
6 մ 40 սմ = 640 սմ
9 մ 70 սմ = 970 սմ
Արտահայտի՛ր միլիմետրերով.
2 սմ = 20 մմ
7 սմ = 70 մմ
3 սմ 5 մմ = 35 մմ
8 սմ 2 մմ = 82 մմ

Տրված թվերը կլորացրո՛ւ մինչև մոտակա
Ա. Տասնյակը
631-640
28-30
875-880
925-930
186-190
Բ. Հարյուրյակը
631-700
875-900
925-1000
186-200

Հաշվի՛ր

650 – 90=560
600 – 40= 560
240 – 80= 160
420 – 180= 240
320 – 160= 160
710 – 460= 250
930 – 470= 460
147 – 39= 98
245 – 28= 217
341 – 37= 395
156 + 244=400
657 + 159= 816
274 + 258=532

Դատողություններից որո՞նք են ճշմարիտ: Տուփի մեջ կա 3 կապույտ և 3 դեղին գնդակ:
Եթե առանց նայելու տուփից հանենք 3 գնդակ, ապա դրանցից մեկն անպայման կլինի դեղին:
Եթե առանց նայելու տուփից հանենք 4 գնդակ, ապա դրանցից մեկն անպայման կլինի դեղին:
Եթե առանց նայելու տուփից հանենք 5 գնդակ, ապա դրանցից երեքն անպայման կլինի դեղին:
Եթե առանց նայելու տուփից հանենք 5 գնդակ, ապա դրանցից երկուսը անպայման կլինի կանաչ: