Հայր Բոնամիի հեքիաթը

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում եւ այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր եւ այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը:

Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում. «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչեւ գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, եւ դա շատ զվարճալի էր:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Դղիակ-պալատ

Ավերակ-կիսաքանդ շենք

2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հեքիաթը երկու որսորդի մասին էր, որոնք օրերից մի օր գնացին որսի:

3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր

Հայր Բոնամին մի զվարճալի պատմություն գիտեր:

Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:

Որսորդները զարմացած կանգել էին դղիակի մոտ:

Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:

Նրանք թակեցին ավերակի դուռը:

________________________________________________________________

4. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:

Հայր Բոնամին զվարճալի պատմություններ պատմող բարի մարդ է:

5. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:

Սուտլիկ որսկանը կաս էր.

– Դու մեր հեքիաթի միտքը վերցրել ես և շատ նման հեքիաթ ես հորինել:

6. Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում …

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *