Category Archives: Ուսումնական նյութեր

Дворец из мороженого

Однажды в Болонье на самой главной площади построили дворец из мороженого. И ребята сбегались сюда со всех концов города, чтобы полакомиться хоть немножко.

Крыша дворца была из взбитых сливок, дым, что поднимался над трубами, из фигурного сахара, а сами трубы – из цукатов. Все остальное было из мороженого: двери из мороженого, стены из мороженого, мебель из мороженого.

Один совсем маленький мальчик ухватился за ножку стола и стал уплетать ее.

Потом он съел вторую ножку, третью, а когда расправился и с четвертой, то весь стол со всеми тарелками – а они были из самого лучшего, шоколадного мороженого – упал прямо на него.

А городской стражник заметил вдруг, что во дворце подтаивает одно окно. Стекла его – из земляничного мороженого – розовыми ручейками стекали вниз.

– Бегите сюда! Быстрее бегите сюда! – позвал стражник ребят.

Все прибежали и стали лизать розовые ручейки – чтобы ни одна капля не пропала из этого поистине чудесного сооружения.

– Кресло! Дайте мне кресло! – взмолилась вдруг какая-то старушка, которая тоже пришла на площадь, но не могла протиснуться в толпе. – Дайте кресло бедной старушке! Помогите мне! Кресло, и, если можно, с ручками!…

Один очень отзывчивый пожарный сбегал во дворец и принес кресло из крем-брюле, и бедная старушка ужасно обрадовалась и принялась прежде всего облизывать ручки кресла.

Да, это был большой день в Болонье. Настоящий праздник! По приказу докторов ни у кого не болели животики.

И до сих пор, когда ребята просят купить вторую порцию мороженого, родители вздыхают:

– Ах, дружок, тебе надо купить, наверное, целый дворец из мороженого, вроде того, что был в Болонье, вот тогда ты, может быть, будешь доволен!

Գագիկա առաջին

Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Համաշխարհային օվկիանոս

Համաշխարհային օվկիանոսջրոլորտի հիմնական մասը, որը կազմում է վերջինիս 94,2 %-ը՝ 1338 միլիոն կմ²։ Շրջապատում է բոլոր մայրցամաքներն ու աշխարհամասերըթերակղզիներն ու կղզիները։ Բնորոշ հատկանիշներից մեկը աղի առկայությունն է ողջ ջրային տարածքում։ Եթե Համաշխարհային օվկիանոսում լուծված աղի ամբողջ պաշարը նստվածքի ձևով սփռվեր, ապա օվկիանոսի հատակին կգոյանար 57 մ հաստությամբ աղի շերտ[1]։

Մայրցամաքներն ու խոշոր կղզեխմբերը բաժանում են Համաշխարհային օվկիանոսը մի քանի մասերի՝ օվկիանոսների՝

Երբեմն սրանցից տարանջատում են նաև մեկ այլ օվկիանոս՝

Օվկիանոսների հատվածները կազմում են ծովերընեղուցներըծովածոցերը։

Հետազոտությունների պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային օվկիանոսի առաջին հետազոտողները եղել են ծովագնացները։ Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակաշրջանում ուսումնասիրվել են մայրցամաքներ, օվկիանոսներ և կղզիներ։ Ֆեռնան Մագելանի (1519—1522), ապա նաև Ջեյմս Կուկի (1768—1780) ղեկավարած արշավախմբերը եվրոպացիներին հնարավորություն տվեցին պատկերացում կազմել Երկիր մոլորակի ցամաքները շրջապատող ջրային գոտիների և առհասարակ մայրցամաքների ուրվագծերի մասին։ Կազմվեցին առաջին քարտեզները։ 1718-րդ դարերում գծագրվեցին ծովափնյա շրջանները, և համաշխարհային քարտեզն ստացավ ժամանակակից տեսք։ 17-րդ դարի կեսերին հոլանդացի աշխարհագրագետ Բերնխարդ Վարենն առաջարկեց օգտագործել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ նկատի ունենալով Երկրի ջրային մակերեսը։

1872 թվականի դեկտեմբերի 22-ին Պորտսմութ անգլիական նավահանգստից ճանապարհ է ընկնում «Չելենջեր» (անգլ.՝ HMS Challenger) առագաստանավը՝ հատուկ նախատեսված առաջին օվկիանոսահետազոտության արշավախմբի համար[2]։

Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից հասկացությունը 20-րդ դարի սկզբին կազմել է ռուս-խորհրդային աշխարհագրագետ, օվկիանոսագետ և քարտեզագետ Յուլի Շոկալսկին (18561940)։ Նա առաջինն է, ով գիտության ոլորտ է ներմուծել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ համարելով բոլոր օվկիանոսները (Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական, Հյուսիսային սառուցյալ) վերջինիս մաս։

20-րդ դարի երկրորդ կեսին սկսվել է օվկիանոսների հատակի մշտական և խոր ուսումնասիրություն։ Ձայնատեղորոշման մեթոդով կարողացան ավելի լավ հասկանալ օվկիանոսների հատակի ռելիեֆը, խորությունը։

Օվկիանոսների աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային օվկիանոսի մակերեսի միջին տարեկան ջերմաստիճան

Ընդհանուր ֆիզիկաաշխարհագրական տվյալներ[3]՝

Համաշխարհային օվկիանոսի հատակին առանձնացնում են հետևյալ մասերը՝

  • մայրցամաքային ծանծաղուտ՝ մինչև 200 մ խորությամբ տարածքներ, որտեղ լույսը թափանցում է և կարող է նպաստել բույսերի աճին
  • մայրցամաքային լանջ՝ մինչև 2500 մ խորությունը՝ ծանծաղուտից մինչև օվկիանոսի հատակ իջնող հատված
  • օվկիանոսի հատակ՝ ամենաընդարձակ տարածքն է՝ 4-5 հզ մ խորությամբ։

Օվկիանոսի ամենախոր հատվածները կոչվում են փողրակներ, անդունդներ կամ իջվածքներ։ Ամենախորը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում 11 022 մ խորությամբ։ Այն հայտնաբերվել է 1951 թվականին բրիտանական «Չելենջեր II» սուզանավով, որի պատվին անդունդի մի մասն անվանակոչվել է «Չելենջերի անդունդ»։ Ատլանտյան օվկիանոսում է գտնվում Պուերտո Ռիկոյի, իսկ Հնդկական օվկիանոսում՝ Ճավայան անդունդները։

Համաշխարհային օվկիանոսի ջուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային օվկիանոսի ջուրը կազմում է Երկիր մոլորակի ջրոլորտի մեծ բաժինը։ Դրան բաժին է ընկնում Երկիր մոլորակի ջրային պաշարի 96 %-ը (1338 միլիոն կմ³)։

Համաշխարհային օվկիանոսի ջրհավաք ավազանի քարտեզ
     Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրեր     Խաղաղ օվկիանոսի ջրեր]     Ատլանտյան օվկիանոսի ջրեր     Հնդկական օվկիանոսի ջրեր     Միջերկրական ծովի ջրային ավազան     Ներքին ջրեր

Ջրի ֆիզիկական հատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսի ջուրը դանդաղ է տաքանում և դանդաղ է սառում, որը մեղմացնում է երկրագնդի կլիման։ Եթե չորային երկրներում Արեգակների ճառագայթների տակ գետինը տաքանում է 70-80 °C, ապա օվկիանոսի ջրի մակերեսային շերտը՝ 28-30 °C։ Մերձբևեռային շրջաններում ջուրը սառն է, բայց աղիության պատճառով սառցակալում է ոչ թե 0 °C-ի պայմաններում, այլ -1 °C – -2 °C-ում։ Այնուամենայնիվ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում առաջանում է 1-3 մ հաստության սառցաշերտ։

Արեգակից ստացած ջերմությունը ջրային հոսքերի միջոցով անընդհատ վերաբաշխվում է։ Հասարակածային շրջաններից տաք ջրերը տեղափոխվում են դեպի բևեռային սառը շրջաններ, և հակառակը։ Բայց Արեգակի ճառագայթների անհավասարաչափ բաշխման պատճառով բևեռային ջրերը միևնույնն է ավելի սառն են՝ ջրի շրջապտույտը հաշվի չառնելով։

Ջրի քիմիական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութ‰ ջրից% ընդհանուրից
Քլորիդ19.355.0
Սոդիում10.830.6
Սուլֆատ2.77.7
Մագնեզիում1.33.7
Կալցիում0.411.2
Բիկարբոնատ0.100.4
Բրոմիդներ0.070.2
Կարբոնատ0.010.05
Բորատ0.010.01
Ֆլորիդ0.001< 0.01
Այլ< 0.001< 0.01

Ջրի աղիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվկիանոսի ջուրն աղի է։ Մեկ լիտրում պարունակում է 35 գ աղ։ Օվկիանոսի տարբեր մասերում ջրի աղիության միջին ցուցանիշը տարբեր է։ Կիսափակ ծովերում աղիության տարբերությունը մեծ է։ Օրինակ՝ Բալթիկ ծովի արևելյան մասում՝ 3-5 գ/լ, արևմուտքում՝ 20-25 գ/լ, Սև ծովում՝ 18-22 գ/լ, Կարմիր ծովում՝ 40 գ/լ։

Ծովածոցերում չոր կլիմայական պայմաններում ջուրն արագ է գոլորշիանում, աղերը կուտակվում են հատակին, որից հետո գոյանում է աղհանք։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հնդկական օվկիանոսը Երկրի՝ մեծությամբ 3-րդ օվկիանոսն է, որը ծածկում է մոլորակի ջրային մակերևույթի մոտ 20%-ը։
  • Ծովային ջրերում ոսկու ամենամեծ պարունակությունը գրանցվել է Բալթիկ ծովում։
  • Հրաբխային ակտիվությունն օվկիանոսի ընդերքում բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Շատ «ցամաքային» հրաբուխներ ժամանակին եղել են ջրի տակ։
  • Ամենաբարձր մակընթացությունը հասնում է մինչև 16 մետրի, իսկ հետևել դրանց կարելի է ԱՄՆ-ի և Կանադայի լողափերին՝ Ֆանդի ծովածոցում։
  • Ամենաթափանցիկ օվկիանոսային ջրերն են համարվում Անտարկտիդայի ափերին Ուեդդելի ծովի ջրերը։
  • Մոտ 3.5 միլիարդ մարդու համար օվկիանոսը սննդի հիմնական աղբյուրն է։
  • Ամենաբարձր ցունամին եղել է մոտ 60 մ, այն դեպքում, երբ օվկիանոսի ընդերքում հաճախ գրանցվում են 100 մ և ավելի բարձրությամբ ալիքներ։
  • Ներկայումս օվկիանոսի ջրերում բնակվում է Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների մոտ 70%-ը։
  • Յուրաքանչյուր տարի օվկիանոս է նետվում 3 անգամ ավելի շատ աղբ, քան ձկների քաշն է, որոնց որսում են։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում լողում է հարյուր միլիոնավոր տոննա աղբից կազմված հսկայական կույտ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Գագիկ Արծրունի – «Առաջինը։ Հանրագիտարանային տեղեկատու»։ Երևան, Ան-Ջո ՍՊԸ հրատարակչություն, 2007
  2.  Գիրք։ Գլուխ՝ Происхождение и развитие океана, պատասխանատու՝ Богданов Ю. А., Каплин П. А., Николаев С. Д., վայր՝ Մոսկվա, հրատարակչություն՝ Мысль (издательство, Москва), թվական՝ 1978, էջեր՝ =160, էջ՝ 10
  3.  Հեղինակ՝ Пол Хендерсон: Գլուխ՝ Неорганическая биохимия, 1985 թվական
  4.  «Հետաքրքիր փաստեր օվկիանոսների մասին (լուսանկարներ)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.

Նույն համարիչով կոտորակների համեմատում

Նույն համարիչով կոտորակներից մեծ է այն կոտորակը որի հայտարարը ավելի փոքր է

Օրինակ` 1 1
– < –
7 3

1 1
– < –
5 4

1 1
– > –
7 9

1 1
– > –
12 16

1 1
– < –
28 16

1 1
– >
123 124

1 1
– = –
143 143

1 1
– = –
18 18

1 1
– > –
19 27

903.Թվերը դասավորի`ր.

Աճման կարգով

ա)1 1 1 1 1 1
– – – – – –
143 142 24 16 14 9

Բ) 1 1 1 1 1 1
– – – – – –
8 9 12 16 216 220

904. 8400 լ տարողությամբ 2 ջրավազաններից առաջինի 1 մասն է լացված ջրով, իսկ երկրորդի ` 1 –
– 4
5

Մասը: Ջրավազաններից որում շատ ջուր կա: Որքան է նրանում եղած ջրի քանակների տարբերությունը:

Պատ.` Առաջին ջրավազանը:

906. Ջրավազանում կար 1250 լ ջուր, որը կազմում է նրա տարողության 1 մասը; Որքան է այդ ջրավազանի տարողությունը:

4

Լուծում

1250 : 4 = 312

312 x 1 = 312

Պատ . ` 312 լ ջուր տարողություն

907.Ջրավազանում կար 2400 լ ջուր, որը կազմում է նրա տարողության 1 մասը: Դեռ որքան ջուր կարելի է լցնել Ջրավազանի մեջ

3

Լուծում

2400 : 3 = 800

Պատ.` 800 լ

Կախարդական թմբուկը

Մի զինվոր տուն էր դառնում պատերազմից։ Նա շատ աղքատ էր, ունեցած-չունեցածը մի
թմբուկ էր միայն։ Բայց տրամադրությունը հրաշալի էր, չէ՞ որ երկար տարիների
բացակայությունից հետո վերջապես տուն էր վերադառնում։ Դրա համար էլ չորսբոլորը հնչում
էր նրա թմբուկի ուրախ դղըրդոցը. «Դըմփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ, դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։
Քայլում էր նա ճանապարհով, մեկ էլ մի պառավի հանդիպեց։
– Է՜յ, փառապանծ զինվոր, պատահաբար մի սոլդո չե՞ս ունենա։
– Հաճույքով քեզ երկուսը կտայի, տատիկ, եթե ունենայի, բայց ոչ մի սոլդո չունեմ։
– Իսկապե՞ս չունես։
– Հենց այս առավոտյան քրքրեցի գրպաններս, բայց ոչինչ չգտա։
– Իսկ դու մի անգամ էլ նայի՛ր, լա՜վ փնտրիր։
– Գրպանո՞ւմս։ Լա՛վ, կփնտրեմ, եթե ուզում ես, բայց վստահ եմ, որ… վա՜յ, էս ի՞նչ բան է…
– Սոլդո, տեսնո՞ւմ ես, ուրեմն կա։
– Երդվում եմ, որ չգիտեի այդ մասին։ Հրաշալի է։ Վերցրո՛ւ, տատի՛կ, այն քեզ երևի ավելի
շատ է պետք։
– Շնորհակալ եմ, զինվոր,- ասաց պառավը,- փոխարենը ես էլ քեզ մի բան կտամ։
– Իսկապե՞ս, բայց ինձ ոչինչ պետք չէ։
– Քեզ մի փոքրիկ կախարդանք կնվիրեմ։ Ուշադի՛ր լսիր։ Ամեն անգամ, երբ հնչի թմբուկդ,
բոլորը կսկսեն պարել։
3
– Ի՜նչ զվարճալի կախարդանք է։ Շնորհակալ եմ, տատի՛կ։
– Սպասի՛ր, սա դեռ բոլորը չէ։ Մարդիկ կսկսեն պարել և չեն կարողանա կանգ առնել, քանի
դեռ չես դադարեցրել թմբուկը խփել։
– Ա՛յ քեզ լավ բան։ Չգիտեմ դեռ, թե ինչ կարող եմ անել այս նվերով, բայց երևի պետք կգա։
– Էն էլ ո՜նց։
– Ցտեսությո՜ւն, տատի՛կ։
– Ցտեսությո՜ւն, զինվո՛ր։
Եվ թմբկահարը շարունակում է ճանապարհը դեպի տուն։ Գնում է իր ճանապարհով, մեկ էլ
անտառից դուրս են թռչում երեք ավազակ։
– Քսա՛կդ կամ կյա՛նքդ։
– Վերցրե՛ք, Աստծու սիրուն, պայուսակս էլ վերցրեք… Միայն թե այն դատարկ է։
– Ձեռքերդ վե՛ր, թե չէ կկրակենք։
– Լսում եմ, պարոնայք ավազակներ։
– Որտե՞ղ ես թաքցրել փողերդ։
– Եթե ունենայի, երևի գլխարկիս մեջ կպահեի։
Ավազակները նայեցին գլխարկի մեջ, բայց այն դատարկ էր։
– Իսկ գուցե ականջս կմտցնեի։
Նայեցին ականջի մեջ՝ ոչինչ չկար։
– Չէ՛, ավելի շուտ քթիս ծայրին կդնեի, եթե փող ունենայի։
Ավազակները փնտրեցին, փնտրեցին և, իհարկե, ոչինչ չգտան։
– Էս դու իսկապես աղքատ ես,- բարկացան ավազակները։- Որ էդպես է, թմբուկդ
կվերցնենք, էլի բան է, գոնե մեկ-մեկ կուրախանանք։
– Վերցրե՛ք,- հոգոց հանեց զինվորը,- ափսոս է, իհարկե, հին ընկերոջից բաժանվելը,
այսքան տարի միասին ենք եղել։ Բայց եթե ձեզ այդքան պետք է…
– Պե՛տք է։
– Թույլ տվեք գոնե վերջին անգամ նվագեմ, հետո վերցրեք։ Համ էլ ցույց կտամ, թե ինչպես
են թմբուկ խփում, լա՞վ…
– Դե լավ, թող այդպես լինի, նվագի՛ր։
– Շատ լավ,- ուրախացավ թմբկահարը։- Ես թմբուկ կխփեմ՝ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ,
դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ», իսկ դուք պարեք։
4
Տեսնել էր պետք, թե ինչպես սկսեցին պարել այդ սրիկաները։ Ոնց որ տոնավաճառում
պարող արջեր լինեին։ Սկզբում դա նրանց դուր եկավ, ծիծաղում ու կատակում էին։
– Դե՛, դե՛, թմբկահար, իսկ հիմա վալս նվագիր։
– Իսկ հիմա՝ պոլկա։
– Մազուրկա։
Բայց երբ հոգնեցին, շնչակտուր եղան, ցանկացան կանգ առնել, չկարողացան։ Ուժասպառ
եղան, ոտքի վրա չէին կարողանում կանգնել, իսկ կախարդական թմբուկը նրանց ստիպում էր
պարել։
– Օգնեցե՜ք։
– Պարե՛ք։
– Խնայի՜ր։
– Պարե՛ք։
– Աստծո՜ւ սիրուն։
– Պարե՛ք, պարե՛ք։
– Բավակա՜ն է, բավակա՜ն է։
– Էլ թմբուկս չե՞ք խլի ձեռքիցս։
– Չենք խլի։ Հերի՜ք է…
– Ինձ հանգիստ կթողնե՞ք։
– Ինչ ուզում ես՝ կտանք, միայն դադարեցրու նվագդ։
Բայց թմբկահարը դադարեցրեց այն ժամանակ, երբ նրանք լրիվ ուժասպառ եղած գետնին
թափվեցին։
– Շատ լավ է։ Էլ հետևիցս չեք հասնի։
Թմբկահարը փախավ, բայց համենայնդեպս ժամանակ առ ժամանակ դարձյալ խփում էր
թմբու-կին, և այդ ժամանակ սկսում էին պարել նապաստակներն իրենց բներում, սկյուռիկները՝
ծառերի վրա և օրը ցերեկով արթնացած բվեճները։ Այդպես գնում էր թմբկահարը՝
վերադառնալով տուն։
Առաջին ավարտ
Գնում էր, գնում, մեկ էլ մտածեց. «Բայց լավ բան է այս կախարդանքը։ Ավազակների հետ
հիմարի պես վարվեցի։ Կարող էի ստիպել, որ ինձ տան իրենց բոլոր փողերը։ Գուցե ետ դառնամ
և փնտրե՞մ նրանց»։
Հենց այն է, ուզում էր հետ դառնալ, երբ տեսավ ընդառաջ եկող փոստային կառքը։
5
– Այ սա ավելի հարմար է։
Ձիերն արագ վազում էին, ծլնգում էին զանգակները, կառապանը մի ուրախ երգ էր սուլում։
Նրա կողքին նստել էր զինված ոստիկանը։
– Բարև՛, զինվո՛ր, ուզո՞ւմ ես քեզ տեղ հասցնենք։
– Չէ, ես էստեղ էլ ինձ լավ եմ զգում։
– Ուրեմն դուրս արի ճանապարհից, թույլ տուր անցնենք։
– Իսկ դուք նախ մի քիչ պարեք։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»,- թնդաց թմբուկը։ Եվ
իսկույն սկսեցին պարել ձիերը, կառապանը ցած թռավ իր տեղից և սկսեց դոփել։ Իսկ ի՜նչ
ծիծաղելի էր պարում ոստիկանը՝ցած գցելով զենքը։ Ուղևորները նույնպես բոլորը սկսեցին
պարել։
Պետք է ասեմ, որ այդ փոստային կառքով երեք արկղ ոսկի էին տեղափոխում, մի երեք
հարյուր կիլոգրամ կլիներ։ Զինվորը մի ձեռքով թմբուկն էր խփում, իսկ մյուս ձեռքով արկղերը
ցած գցեց կառքից և ոտքով հրեց թփերի մեջ։
– Պարե՜ք, պարե՜ք։
– Բավակա՜ն է, բավակա՛ն է, էլ չենք կարողանում։
– Ուրեմն հեռացեք, արագ-արագ, և ետ չնայե՛ք…
Փոստային կառքը հեռացավ՝ առանց իր թանկարժեք բեռի, իսկ զինվորը շա՜տ-շատ
հարստացավ, միլիոնատիրոջ չափ… Հիմա նա կարող էր իր համար առանձնատուն գնել,
պարապ-սարապ ապրել և ամուսնանալ ինչ-որ կարևոր պաշտոնյայի աղջկա հետ։ Իսկ եթե էլի
փող պետք լիներ, էլ բանկ գնալու կարիք էլ չէր լինի, բավական է ձեռքը վերցներ իր թմբուկը։
Երկրորդ ավարտ
Գնաց, գնաց զինվորը, հանկարծ տեսավ մի որսորդի, որը նշան էր բռնել, որ կրակի
կեռնեխին։ «Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Որսորդը ցած գցեց
հրացանը և սկսեց պարել։ Իսկ կեռնեխը թռավ, հեռացավ։
– Թշվառակա՛ն, դու դեռ պատասխան կտաս սրա համար։
– Դա դեռ կտեսնենք, իսկ դու պար արի, դե՜…
– Ա՜խ, էլ ուժ չունեմ։
– Ուզում ես կանգ առնել, խոստացիր, որ այլևս ոչ մի անգամ թռչունների վրա չես կրակի։
– Խոստանո՜ւմ եմ։
Շարունակեց նա իր ճանապարհը և տեսավ մի գյուղացու, որն իր էշին էր ծեծում։
6
– Պարի՛ր։
– Օգնեց՜եք։
– Պարի՛ր։ Կդադարեցնեմ, եթե երդվես, որ այլևս երբեք էշիդ չես ծեծի։
– Երդվո՜ւմ եմ։
Քաջ զինվորը շարունակեց իր ճանապարհը։ Գնում էր և թմբկահարում ամեն անգամ, երբ
պետք էր լինում ինչ-որ վատ արարքի վերջը տալ, արդարությունը վերականգնել կամ պատժել
չարագործին։ Իսկ չարագործներն ու անարդարությունը, չգիտես ինչու, այնքան շատ էին
հանդիպում, որ նա ոչ մի կերպ չէր կարողանում տուն հասնել։ Բայց զինվորը շատ գոհ էր։ «Իմ
տունն այնտեղ կլինի, որտեղ կարող եմ իմ թմբուկի օգնությամբ բարիք գործել» ,- որոշեց նա։
Երրորդ ավարտ
Գնում էր զինվորը և մտածում։ «Հետաքրքիր թմբուկ է, տեսնես ինչպե՞ս է սարքված։ Որտե՞ղ
է գտնվում նրա կախարդանքը»։ Ձեռքի մեջ պտտեցրեց փայտիկները, ուշադիր զննեց։ Կարծես թե
սովորական փայտիկներ են։
– Իսկ գուցե գաղտնիքը թմբուկի մե՞ջ է թաքցրած, այս ձգված կաշվե ծածկոցի տակ։
Եվ նա դանակով մի փոքրիկ անցք բացեց թմբուկի վրա։ Պարզվեց՝ ներսը դատարկ է։
– Դե լավ, ի՜նչ արած…
Եվ զինվորը, ուրախ թմբկահարելով, շարունակեց ճանապարհը։ Բայց այս անգամ
նապաստակները, սկյուռիկներն ու թռչունները այլևս չէին պարում նրա թմբուկի հնչյունների
տակ, բվեճներն էլ չէին արթնանում։
«Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ։ Դը՛մփ-դըրը՜մփ-դը՛մփ-դը՛մփ»։ Ձայնը ոնց որ թե նույնն էր,
բայց կախարդանքը չքացել էր։
Գուցե չհավատաք, բայց թմբկահարը, չգիտես ինչու, նույնիսկ ուրախ էր դրա համար։

4-րդ ավարտ

Զինվորը շատ ուրախ էր բայց մի կողմից էլ ուզում էր կախարդանքը տեսնել և նա նորից կարեց թմբուկը սպասեց 2 օր ու նորից անցք բացեց, բայց մեջը նորից դատարկ էր; Այսպիսով նա նորից շատ ուրախ էր, նա նորից տարավ թմբուկը կարելու և 10 օր անց տեղի ուեցավ հրաշք, առավոտյան թմբուկից դուրս են գալիս գունավոր գոլոշիներ ու տարորինկ ձայներ էր գալիս թմբուկից: Զինվորը շատ էր վախեցել և նա որոշեց այդ պահին թմբուկի վրա անցք բացել: Անցքը բացեց և տեսավ 1000.000 սոլդո: Եվ այդ օրվանից հետո նա դարձավ շատ հարուստ և որոշեց այդ փողի կեսը տալի աղքտ պառովին, որովհետև պառավի շնորհիվ նա դարձավ հարուստ:

Բագրատունիներ

Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ
Հայաստանը մեծ վերելք ապրեց։


Բագրատունիների օրոք է Անին հռչակվել է մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու  ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվելեն այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։

Անկախության վերականգնումը

7-րդ դարի առաջին կեսին արաբական ցեղերը միավորվեցին ու ստեղծեցին Արաբական խալիֆայությունը։ Կարճ ժամանակում արաբները հսկայական նվաճումներ կատարեցին: 7-րդ դարի վերջին Արաբական խալիֆայությունը կարողացավ իրեն ենթարկել նաև Հայաստանը։ Դրանից հետո շուրջ մեկուկես հարյուրամյակ հայ ժողովուրդը պայքարում էր օտար տիրապետությունից ազատվելու համար։ Այդ ընթացքում բազմաթիվ ապստամբություններ եղան, որոնք գլխավորում էին Մամիկոնյանները, Բագրատունիները և իշխանական այլ տոհմերի ներկայացուցիչներ։
Անկախության  համար պայքարը լիովին հասավ իր նպատակին միայն 9-րդ դարի վերջերին, երբ Արաբական խալիֆայությունը ճանաչեց Աշոտ Բագրատունու թագավորական իշխանությունը:
Պայքարը հաջողությամբ չէր ավարտվի, եթե չլիներ Բագրատունի իշխանների և հատկապես Աշոտ Բագրատունու հմուտ կառավարումը։ 855թ. երիտասարդ Աշոտ Բագրատունին դարձավ հայոց իշխան: Կարճ ժամանակում, հմտորեն օգտագործելով իրեն
տրված իրավունքները, նա կարողացավ հասնել Հայաստանից
խալիֆայությանը տրվող հարկերի նվազեցմանը: Հայոց բանակի թիվը հասավ 40 հազարի:
Աշոտ Բագրատունին կարողացավ նաև բարեկամություն հաստատել Բյուզանդական կայսրության հետ։ Աշոտ Բագրատունու 30-ամյա կառավարման արդյունքը փառավոր էր. 885 թվականին խալիֆայությունը թագ ուղարկեց Աշոտ
Բագրատունուն` դրանով իսկ ճանաչելով Հայոց անկախ պետության գոյությունը։
Աշոտ I Բագրատունին (885-890թթ.) դարձավ Բագրատունյաց հայոց թագավորության և Բագրատունիների արքայատոհմի հիմնադիրը։

Աշոտ I-ին հաջորդեց նրա որդին` Սմբատ I-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունը։ Սմբատ I-ի օրոք գրեթե ամբողջ Մեծ Հայքը մտավ Բագրատունյաց թագավորության մեջ։ Հայոց երկրի հզորացումը, սակայն, հանգիստ չէր տալիս Արաբական խալիֆայությանը, որը ցանկանում էր վերականգնել Հայաստանի նկատմամբ ունեցած իր գերիշխող դիրքը։ Սկսվեց կռիվների ու ավերածությունների երկարատև մի ժամանակաշրջան, որն ավարտվեց
Սմբատ I-ի զորքերի պարտությամբ։

Աշոտ II Երկաթ 

10-րդ դարի սկզբին արաբների դեմ պայքարի գլուխ կանգնեց թագաժառանգ Աշոտը, որը հայտնի է Աշոտ Երկաթ անունով։
Աշոտ II-ի օրոք (914-928թթ.) Հայաստանը լիակատար անկախության
հասավ։ Բաղդադի խալիֆը Աշոտ II-ին ճանաչեց շահնշահ` արքայից արքա։ Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին կառուցվելէ 10-րդ դարի սկզբներին` Վասպուրականի թագավոր
Գագիկ Արծրունու օրոք, Վանա լճի Աղթամար կղզում։
Բագրատունիների մայրաքաղաք հռչակվեց Կարսը, որը կարճ ժամանակում կառուցապատվեց ու դարձավ նշանավոր քաղաք։ Աբասի որդին` Աշոտ III Ողորմածը, հզորացրեց բանակը և ամրապնդեց երկրի պաշտպանությունը։ Աշոտ III-ի օրոք տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը
նոր մայրաքաղաքի հիմնադրումն էր։ 961թ. նա արքունիքը Կարսից տեղափոխեց Անի,
որը հռչակեց Հայաստանի մայրաքաղաք։ Անին ընդարձակվեց,
կառուցապատվեց, պարսպապատվեց և դարձավ հռչակավոր քաղաք:

Գագիկ Առաջին
Բագրատունյաց Հայաստանն իր առավելագույն հզորությանը
հասավ Գագիկ I-ի օրոք (990-1020թթ.)։ Գագիկ I-ը վերակառուցեց
երկրի ռազմական ուժերը, զորքի թվաքանակը հասցրեց 100
հազարի։ Բանակի հրամանատարությունը հանձնվեց տաղանդավոր
զորավար Վահրամ Պահլավունուն։
Գագիկ թագավորի օրոք կառուցվեցին բազմաթիվ եկեղեցիներ,
տաճարներ, պալատական և այլ շինություններ։ Դրանցից
նշանավոր էին Անիի Կաթողիկե և Գագկաշեն եկեղեցիները`
հայտնի ճարտարապետ Տրդատի նախագծով, Մարմաշենի Վահրամաշեն
եկեղեցին, այլ տաճարներ, պալատներ, ամրոցներ։
Բագրատունյաց Հայաստանը հզորության ու վերելքի շրջան էր
ապրում։

Գագիկ I-ից հետո, սակայն, այդ վերելքն ընդհատվեց. գահի համար պայքար սկսվեց նրա որդիների միջև, խախտվեց երկրի կայունությունը։
Երկրի ներքին անկայունության և արտաքին հարձակումների հետևանքով 1045թ. բյուզանդական բանակը գրավեց Անին։
Անիի Բագրատունիների թագավորությունը անկում ապրեց:Չնայած դրան` իրենց գոյությունը պահպանեցին Սյունիքի,  Լոռու և այլ փոքր թագավորություններն ու հայկականիշխանական տները: Բացի դրանից` ընդամենը մի քանի տասնամյակ հետո՝ 11-րդ դարի վերջերին հայ ժողովրդին հաջողվեց ստեղծել պետականության նոր կենտրոն Միջերկրական ծովի ափին` հեռավոր Կիլիկիայում։

Անտարկտիդա

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:


Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Անտարկտիդան մյուս մայրցամաքներից շատ ավելի ուշ է հայտնաբերվել: Մինչև XIX դարի սկիզբը Եվրոպայի ծովագնացները Երկրի հարավային բևեռամերձ շրջանները հետազոտելու բազմաթիվ անհաջող փորձեր էին կատարել:
Անտարկտիդան ծածկված է 3 կմ հաստությամբ սառույցով։ Այստեղ բուսականություն չկա, դրա համար էլ Անտարկտիդայում բնակվող կենդանիները սնվում են ծովային բույսերով և կենդանիներով։

Զարմանալի փաստեր
Ամենացածր ջերմաստիճանը եղել է 89* C:
Կա միայն 2 եղանակ՝ շատ կարճ ամառ և շատ երկար ձմեռ:
Ծածկված է 3կմ հաստությամբ սառույցի շերտով:
Մշտական բնակչություն, պաշտոնական լեզու չկա:

Մաթեմատիկա Թեստ 5

1. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 8 է, միավորը՝ 7, մնացած թվանշանները՝ 3։

1) 87337

2) 33387

3) 33378

4) 78383

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

1) 10, 20, 410, 570, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 112, 99, 89, 0

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 15-ին․

1) 15, 30, 45, 101

2) 15, 30, 45, 60, 75

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 15, 30, 45, 55, 60

4․ Քանի՞ րոպե է 3/4 ժամը։

1) 45

2) 30

3) 15

4) 80

5․ Գտի՛ր թիվը, որը 9-ի բաժանելիս ստացվում է 4 և 8 մնացորդ։

1) 44

2) 40

3) 54

4) 84

6․ Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգիկարգային միավորը։

1) 1

2) 10

3) 1000

4) 10000

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե նվազելին մեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝կստացվի ճիշտ անհավասարություն․10կմ 220մ > 10կմ 550մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 կիլոմետր 25 մետրըմետրերով․

1) 5250

2) 5025

3) 5205

4) 525

10․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 105

2) 15

3) 205

4 )25

Continue reading Մաթեմատիկա Թեստ 5

Մաթեմատիկա Թեստ 4

1. Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասհազարավորը 7 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլորթվանշանները՝ 3։

1) 734333

2) 374333

3) 473333

4) 347333

2․ Ո՞ր շարքում են թվերը դասավորվածնվազման կարգով․

1) 1, 2, 420, 580, 600

2) 360, 340, 540, 100, 90

3) 368, 358, 321, 101, 103

4) 265, 102, 98, 89, 78

3․Ո՞ր շարքի բոլոր թվերն են պատիկ 4-ին․

1) 2, 4, 6, 1, 8

2) 4, 8, 14, 24, 1022

3) 23, 4, 6, 88, 22, 12

4) 2016, 1048, 24, 1000096, 4

4․ Քանի՞ դեցիմետր է 4/5 մետրը։

1) 80

2) 8

3) 800

4) 12

5․ Գտի՛ր թիվը, որը 3-ի բաժանելիս ստացվում է 4 և 2 մնացորդ։

1) 15

2) 14

3) 13

4) 12

6․ Ո՞րն է թվի գրության 1-ին կարգի կարգային միավորը։

1) 1

2) 10

3) 100

4) 1000

7․Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի տարբերությունը, եթե հանելինմեծացնենք 10-ով։

1) Կմեծանա 10-ով

2) Կմեծանա 20-ով

3) Կփոքրանա 10-ով

4) Կփոքրանա 20-ով

8․Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝կստացվի ճիշտ անհավասարություն․10կմ 220մ > 10կմ 550մ։

1) 2

2) 1

3) 3

4) 5

9․Ընտրիր այն պատասխանը, որն արտահայտում է 5 դեցիմետր 20 սանտիմետրը սանտիմետրերով․

1) 70

2) 700

3) 5020

4) 5200

10․ Արկղում կար 18 միատեսակ գնդակ։Արկղից հանեցին դրանց 7/9 մասը։Քանի՞ գնդակ մնաց արկղում։

1) 4

2) 14

3) 205

4) 25

11․ Գրիր երկու քառանիշ թիվ, որոնքբաժանվում են և՛ 3-ի և՛ 4-ի։

2400 3600

12․ Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու պարագիծը։

5 x 4 = 20 սմ

13․Լրացրու բաց թողնված բառը(բառերը)։ Երկու գումարելիների տեղափոխությունից գումարը կմնա նույնը ։

14․ Հաշվիր 115-(2+110:10)+6։(1+2) արտահայտության արժեքը։

104

15․ Պայուսակում կա 4 կանաչ, 6 դեղին և10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել, որպեսզի դրանցից գոնե մեկը լինի դեղին։

16. Քառակուսի հողամասի երեք կողմըշրջապատված է 42 մետր երկարությունունեցող ցանկապատով։ Գտե՛քհողամասի մակերեսը։

17․ Գրախանութն ստացավ 27 տուփտետր, յուրաքանչյուրում 100 տետր, վճարելով 54000 դրամ։ Տետրըվաճառվեց 1 հատը 30 դրամով։ Որքա՞նեկամուտ ստացվեց։