Խորհրդային Հայաստան (1920-1921 թթ.)

Խորհրդային Հայաստանը գոյություն ունեցավ շուրջ 70 տարի։ Այդ ընթացքում հանրապետությունն ուներ իր սահմանադրությունը, դրոշը, զինանշանը, օրհներգը և պետականության այլ խորհրդանիշներ։ Սակայն Հայաստանը անկախ պետություն չուներ։ Երկրի կյանքին վերաբերող բոլոր կարևորագույն հարցերը լուծվում էին Մոսկվայում, որը սկզբում Խորհրդային Ռուսաստանի, իսկ հետո միաժամանակ նաև Խորհրդային Միության մայրաքաղաքն էր։Հայաստանի Գերագույն խորհուրդը, այսինքնօրենսդիր մարմինը, որևէ ինքնուրույնություն չուներ, և նրա […]

Հայաստանի առաջին հանրապետությունը(1918-1920թ.թ.)

1918թ. մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո սկսվեց իշխանության մարմինների ստեղծումը։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը Հայաստանի խորհուրդը։ Հայաստանի նորանկախ հանրապետության կառավարությունը կազմված էր վեց նախարարից, որոնց թվում էր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր և նշանավոր պետական գործիչ Արամ Մանուկյանը։ Կառավարության առաջին նախագահը (վարչապետը) Հովհաննես Քաջազնունին էր։ Հայոց պետականության ամրապնդման ճանապարհին կարևոր քայլ էր անկախ և […]

Հեթումյաններ

Լևոն II-ից հետո գահը ժառանգեց նրա դեռատի դուստրը` Զաբելը։ 1226թ. Զաբելն ամուսնացավ Կիլիկիայի ազդեցիկ տոհմերից մեկի ներկայացուցիչ, պատանի Հեթում իշխանի հետ։Դրանից հետո, Կիլիկիայի հայ իշխանների համաձայնությամբ, Հեթումը հռչակվեց հայոց թագավոր։ Հեթում I-ը դարձավ Կիլիկյան Հայաստանի Հեթումյան արքայատոհմի հիմնադիրը։Հեթում I-ի և նրան հաջորդած որդու` Լևոն III-ի օրոք Կիլիկյան Հայաստանը խաղաղ և բարգավաճ կյանքով էր ապրում։ Սակայն […]

Կիլիկիայի հայոց պետությունը

Հայոց հզոր արքա Տիգրան Մեծի օրոք Կիլիկիան նրա պետության մի մասն էր։ Այն ժամանակ Կիլիկիայում բազմաթիվ հայեր բնակվեցին։ Հայերն այստեղ պահպանում էին մայրենի լեզուն ու մշակույթը։Բյուզանդական կայսրերի օրոք հայերի թիվը Կիլիկիայում շատացավ։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ցանկանալով թուլացնել Հայաստանը, բյուզանդացիները հայ իշխաններին այստեղ տեղափոխվելու համար առաջարկում էին քաղաքներ, բերդեր, կալվածքներ։ Այդպես վարվեց կայսրությունը […]

Բագրատունիներ

Աշոտ I Բագրատունու գահակալությամբ Հայոց անկախ թագավորության վերականգնումը։ Բագրատունյաց արքայատոհմի կառավարման ժամանակ Հայաստանը մեծ վերելք ապրեց։ Բագրատունիների օրոք է Անին հռչակվել մայրաքաղաք և դարձել ժամանակի խոշոր քաղաքներից մեկը։ Կառուցապատվել ու ընդարձակվել են Կարսը և տասնյակ այլ քաղաքներ։ Հիմնադրվել են այնպիսի նշանավոր վանքեր, ինչպիսիք են Հաղպատը, Սանահինը, Տաթևը։ Այսօր էլ, շրջելով Լոռու, Շիրակի, Սյունիքի և Հայաստանի […]

Ճանաչենք Երևանը

1.Որ թվականին է հիմնադրվել Երևանը: Մ.Թ.Ա 782 թ. 2.Ով է հիմնադրել Երևանը: Արգիշտի I թագավորը: 3. Քանի տարեկան է Երևանը: 2806 4.Նախկինում ինչ անվանումներ է ունեցել: Էրեբունի, Էրիվան, Երևան 5.Ով է Երևանի գլխավոր հատակագծի հեղինակը, ճարտարապետը: Հովհաննես Թամանյանը: 6.Ինչ տեսարժան վայրեր կան Երևանում: Կասկադ, Հանրապետության հրապարակ, օպերա, կապույտ մսկիթ, մատենադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, մայր Հայաստան, […]

ՀԱՅԿՅԱՆՆԵՐԻ ԱՅՐԱՐԱՏՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Արամայիսը և Հայկյանների Այրարատյան թագավորության հիմնադրումը։ Հայկական լեռնաշխարհի հնագույն միասնական հայկական պետությունը եղել է Այրարատյան թագավորությունը։ Տոմարագիտական հաշիվները ցույց են տալիս, որ վաղ համահայկական թագավորությունը ծնունդ է առնում Արամայիսի օրոք Ք.ա. 1032 թ., երբ հիմնադրվում է Արմավիր քաղաքը։ Նրա հաջորդների օրոք Հայկյանների թագավորության մեջ են ներառվում Շիրակը և նրա շրջակա գավառները, Գուգարքը կամ նրա մի մասը, […]

ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ՑԵՂԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Հայկական լեռնաշխարհը վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել բազմաթիվ ցեղերով, որոնց գերակշիռ մասը հայկական էր։ Որոշ գիտնականների կարծիքով՝ Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորումը կոչվել է Արատտա (Ք.ա. XXVIII-XXVIIդդ.)։ Այն հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր` հարուստ մետաղներով և այլ օգտակար հանածոներով։ Երկրի կառավարման գործումառաջնակարգ դեր էին խաղում քրմերը, իսկ արքան միաժամանակ երկրի գլխավոր քուրմն էր։ […]

Լոռու մարզ

Տարածքը՝ 3789 կմ² Մարզկենտրոնը՝ Վանաձոր Հարևան մարզեր՝ Շիրակ, Տավուշ, Կոտայք, Արգածոտն Բնակչությունը՝ 392․300 մարդ Քաղաքներ՝ Սպիտակ, Ալավերդի, Ախթալա,Շամլուղ, Ստեփանավան, Տաշիր, Թումանյան Լեռներ՝ Թեժ/3101 մ/, Լալվար/2543մ/ Լեռնաշղթաներ՝  Վիրահայոց, Գուգարաց, Բազումի, Փամբակի Տեսարժան վայրեր՝ Ախթալա, Բարձրաքաշ, Կուրթան, Հաղպատ, Հնեվանք, Հոռոմայր, Ջգրաշեն, Սանահին, Սրբանես, Քառասնից Մանկանց, Քոբայր, Օձուն, Լոռի Բերդ, Տորմակավանք, Մանստև, Սեդվի, Շնող, Դորբանդ, Դենդրոպարկ, Դսեղ Գետեր՝ Դեբեդ, Ձորագետ, Տաշիր գետ, Փամբակ Մարզի Դսեղ գյուղում է […]

Կոտայքի մարզ

Մարզկենտրոն՝ Հրազդան Տարածք՝ 2089 կմ² Բնակչություն՝ 328,900 մարդ Քաղաքներ՝  Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Նոր-Հաճն, Բյուրեղավան, Եղվարդ, Աբովյան Տեսարժան վայրեր՝ Առինջ, Բջնի, Գառնի, Գեղարդ, Գետարգել, Եղվարդ,Զորավար, Կեչառիս, Հավուց Թառ, Մաքրավանք, Թեղենյաց,Նեղուց, Ժայռապատկերներ, Պտղնի, Մայրավանք, Առինջ (Լևոնի քարանձավ), Ծաղկեվանք Լեռներ՝ Արա լեռ, Գեղամա լեռներ, Հատիս, Աժդահակ լեռ Գետեր՝ Հրազդան, Ազատ, Գետառ, Մարմարիկ Լճեր՝ Ակնա լիճ/ չշփոթել Արմավիրի մարզի Այղր-Ակնա լճի հետ/ Կոտայքի մարզում է գտնվում Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոն Ծաղկաձորը։ Մարզը լեռնային է և ՀՀ միակ մարզն է, որը […]