Category Archives: Մայրենի

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաչադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  2. Սնուցած-ունեցած
  3. Այժմ-հիմա
  4. Հափշտակել-խլել
  5. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
  6. Այժմ-հիմա
  7. Հափշտակել-խլել
  8. Սնուցած-ունեցած
  9. շյուղ-ճյուղ
  10. շինել-կառուցել
  11. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
  12. Բույն շինողը
  13. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
  14. Այս բանաստողծության հերոսը դա ծիծեռնակն է:
  15. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
  16. Իմ կարծիքով ծիծեռնակը հիշաչար էր, որովհետև միշտ վատ բաներ էր հիշում:
  17. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  18. Ծիծեռնակը հիշաչար էր և աշխատասեր:
  19. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
  20. Իմ ամենասիրելի հատվածը դա սկզբի հատվածն է:
  21. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  22. Բանաստեղծությունը ծիծեռնակի մասին է ծիծեռնակը բույն է շինում որովհետև քամին իր հին բույնը քանդում է:
  23. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  24. Բանաստեղծությունը վերնագրված է այդպես, որովհետև իր բույնը շինելիս հիշում է իր հին տան մասին:
  25. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  26. Գիտեմ որ ծիծեռնակները ունեն մկրատաձև պոչ և անհնդատ գնում են այլ երկրներ:
  27. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին: Ծիծեռնակների մասին
  28. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:
  29. Ծիծեռնակն էլ էր մայր նա շատ էր սիրում իր ձագուկներին:

Չախչախ Թագավորը աղվեսի և ջրաղացպանի անունից

Ես գնացի Ծովափ տեսա մի պանիր և բաղարջ։ Որոշեցի, որ պետք է ուտեմ դրանք, իսկ հաջորդ օրը մի պանիր տեսա գնացի այդ պանրի մոտ և ընկա ջրաղացպանի թակարդի մեջ։ Ես ասացի <<Խնդրում եմ բաց թող ինձ ինչու ես մի պանրի համար ուզում ինձ սպանել բաց թող ինձ և ես քեզ լիքը լավություն կանեմ բաց թող ինձ>> ջրաղացպանն էլ ինձ բաց թողեց հետո ման էի գալիս Թագավորի աղբանոցում հանկարծ մի ոսկի գտա վազելով գնացի թագավորի մոտ և ասացի <<Թագավորն ապրած կենա չախչախ թագավորի մոտից մի ոսկի եմ գտել խնդրում եմ կոտ տուր ինձ, որ գնամ ոսկին չափեմ>> իսկ թագավորը ասած <<Չախչախ թագավորը ո՞վ է>>։ Ի՞նչպես թե դու չգիտես թե ով է չախչախ թագավորը ոչինչ շուտով կիմանաս։ Պատասխանեցի ես։ Գնացի այնտեղ գտա մարգարիտ վազելով գնացի թագավորի մոտ և խնդրեցի, որ կոտ տա գնամ մարգարիտը չափեմ։ Հետո խնամախոս գնացի թագավորի մոտ և ասացի <<Թագավորն ապրած կենա աղջիկ ուզում է չախչախ թագավորի հետ ամուսնանալ>> Թագավորը շատ ուրախացավ և ես թագավորն ու արքայադուստրը գնացինք ջրաղացպանի տուն։

<> վերլուծություն

Այս հեքիաթը փշատերև ծառի մասին էր: Փշատերև ծառը շատ լավ ծառ էր: Նա ունէր երեք լավ կողմ: Առաջին կողմը այն էր, որ նրա հետ ոչ ոք չէր ընկերություն անում, բայց նա ոչ ոքից չէր նեղանում և հոգատարար էր նրանց հանդեպ: Երկրորդ լավ կողմը այն էր, որ նա հոգատար էր մյուս ծառերի նկատմամբ, որ նրա վրա կային տերևներ, բայց մյուս ծառերի վրա չկային, և նա որոշեց բուին խնդրել, որ մյուս ծառերի ճյուղերից խաղալիքներ կախել, այսինքն` նա ուրիշների մասին էլ էր մտածաում: Եվ երրորդ լավ կողմը այն է, որ նա շատ համեստ է, որ ձմեռ պապը եկավ, ասաց թե ով է զարդարել մյուս ծառերը, նա լռեց, բայց նա կարող էր միանգամից ասել, որպեսզի Ձմեռ պապը իրեն սիրեր: Այս հեքիաթը սովորեցնում է նրա մասին, որ պետք է նաև ուրիշների մասին էլ մտածել:

Քամու համբյուրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:


Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում

Ու ծիծաղում էր անտառի վրա:

Առաջադրանքներ

1.Առանձնացրո՛ւ անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Ինձ համար անծանոթ բառ չկա:

2. Բանաստեղծությունը պատմի՛ր արձակ, նկարի՛ր քեզ դուր եկած հատվածները:

3.Բացատրի՛ր ընդգծված տողերը։

Անտառում ուժեղ քամի էր:

4.  Հորինի՛ր պատում << Քամին ու տերևը>> վերնագրով և հրապարակի՛ր։

Քամին ու տերևը

Անտառում մի օր լինում է քամի: Քմին այնքան ուժեղ էր, որ ծառերից տերևներ էր պոկում: Հերքը հասավ մի տերևի որը խնդրում էր որ նրան չպոկի, տերևը ասաց որ եթե ծառերը տանի անտառում չի լինի օդ, քամին մարդկանց կտաներ ու կվերացներ եթե ծառերը չլինեն աշխարհում չէին լինի մարդիկ որովհետև մարդիկ ապրում են թթվածինով եթե դու վերացնես ծառերը նաև կվերացնես մարկանց ու աշխարհը:

Ինչ եմ կարդացել ամռանը

Բարև, ես Միքայելն եմ: Ես ամառվա ընթացքում կարդացել եմ երեք գիրք: Այդ գրքերի անուններն են `<<Տեղեկություն կենդանիների մասին>>, հեքիաթներ 7-րդ ընտրանի և հեքիաթներ 5-րդ ընտրանին: Ինձ ամենաշատը դուր եկավ <<Տեղեկություն կենդանիների մասին>> գիրքը: Այնտեղ կար լիքը ահավոր հետաքրքիր տեղեկություններ; Ես իմ ընկերներին խորհուրդ կտամ հենց այդ գիրքը, որովհետև այնտեղ նաև գրած էր, թե ինչ չի կարելի անել կենդանիների հետ: Եթե ես այդ գիրքը ընկերոջս չտամ, նա առանց ինչ-որ բան իմանալու մի սխալ բան կանի կենդանիների հետ և կենդանիները կկատաղեն և իմ ընկերոջը չեն սիրի: Գրքի մեջ գրած էր, որ կենդանիներին եթե տաս շոկոլադ, չիպս և այդպիսի բաներ, ապա կենդանին կսատկի: Ես ունեմ երկու շուն, որոնց ես ընդանրապես չեմ տալիս ոչ մի քաղցր բան, որովհետև ես ամեն ինչ սովորել եմ այդ գրքից: Եթե այդ գիրքը չլիներ, ես այդ բանը չէի իմանա: Շանը կտայի այդպիսի բաներ և իմ շունը կսատկեր, դրա համարա էլ ես շատ հավանեցի այդ գիրքը:

Ստեղծագործական աշաատանք. Սա ես եմ այս գրքի հերոսը

Անունս Գիտունիկ է:

Ես եմ ստեղծել այս գիրքը, ես եմ կազմել այս գրքի առաչադրանքները:

Ես 4-րդ դասարան եմ: Ես 9 տարեկան եմ: Ես եթե չլինեի այս գիրքը դու չեիր հանդիպի: Նման հետաքրքիր գիրք հաստատ չեիր գտնի: Ես գիտունիկն եմ: Ես շատ եմ սիրում գիրք կարդալ իմ վրա կա գիրք որպիսի ազատ ժամանակ ունենամ իմ ամենասիրելի գիրքը կարդամ: Ես պատրաստված եմ փայտից իմ ոտքերը գրիչի տարբեր դետալներից, իմ մազերը պատրաստված են վրձինի թելերից: Ինձ շատերը ասում են, որ ես սովորական պատկեր եմ, բայց դա իրականում այդպես չէ, եթե իմ վրա դա չլիներ ես շատ դանդաղ կքայլեի և եթե ինչվոր մեկը ինձ ոգնություն կանչեր ես այնքան դանդաղ կգնաի որ նրան արդեն ինչվոր վնաս կտային դրա համարել ես մի սովորական կուբիկ չեմ:

Աչքերս պատմում են մեկ օր իմ մասին

Մենք այսօր վերկացանք 8:00-ին գնացինք լոգարան լվացինք մեր դեմքը ատամները հագանք մեր շորերը և ուղևորվեցինք դպրոց մենք գրեցինա մեր դասերը ճաշեցինք շարունակեցինք և եկավ երկարորիայի ժամը: Ես երկարորիային արեցի իմ բոլոր տնայինները նստեցինք երթուղային ուղևորվեցի տուն հանգստացանա սովորեցի նոր երգ նվագել դաշնամուրով: Արեցինք ընթրիք խաղացինք խաղեր և գնացինք քնելու:

Թռչող կղզին

Լինում է, չի լինում մի տղա: Նա ընկնում է մի կղզի, այդ կղզում միայն ինքն էր: Կղզին սկեց թռչել տղան վախեցավ, բայց հասկացավ թե ինչպես տուն վերադառնա: Նա որոշել էր կղզով թռնել իր տունը բայց չեր ստացվում նա փորձեց հիսունից ավել անգամ բայց նրա մոտ միևնույն է ոչինչ չի ստացվում: Տղան մինչև իր կյանքի վերջ մնաց այդ կղզում:

Հայր Բոնամիի հեքիաթը

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում եւ այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր եւ այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր:

Ահա այդ հեքիաթը:

Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ են անում ու գնում որսի: Էս շներից մեկը սատկած է լինում, մյուսի բերանում էլ իսկի շունչ չի լինում: Գնում են, գնում, հասնում են մի անտառ: Էս անտառում ոչ ծառ է լինում, ոչ էլ թուփ: Հանկարծ դիմացի թփից մի նապաստակ է դուրս գալիս, կանգնում որսորդների առաջ, բայց սրանք ոչ մի նապաստակ էլ չեն տեսնում: Թր՜ըխկ, թր՜ըխկ… Կրակում են, նապաստակին սպանում, ուրախանում:

Ու շվարում կանգնում են. չգիտեն, թե ինչ անեն:

– Հասկացա՜,- բացականչում է նրանցից մեկը: – Հրե՜ն, էն դղյակը տեսնո՞ւմ եք, գնանք այնտեղ:

Գնում են: Մոտենում են թե չէ՝ տեսնում են դղյակի պատերի բոլոր քարերը դես ու դեն են շաղ տված. դղյակ մի ասա, մի ավերակ ասա:

Թա՜կ, թա՜կ… Թակում են դղյակի դուռը, հետն էլ գոռում. «Ա՜յ մարդ, դուռը բաց արա, մենք գիտենք, որ դու կաս, բայց հիմա այդտեղ չես»:

Դուռը բացում է մի մորուքավոր: Էս մորուքավորի մորուքը էնքան երկար է լինում, որ մինչեւ գետին էր հասնում: Բայց մորուքի մեջ ոչ մի մազ չի լինում:

– Ի՞նչ եք ցանկանում, բարի պարոններ,- հարցնում է նա:

– Մի նապաստակ ենք սպանել, ուզում ենք տապակել, բայց նապաստակ չունենք:

– Ի՜նչ եք ասում,- պատասխանում է մարդը: – Դե լավ, նե՜րս համեցեք: Ես էլ մի մեծ կաթսա ունեմ: Կաթսաս անտակ է, տակն էլ տակից պոկված է: Բայց ոչինչ, նապաստակը բերեք, կկտրատենք, կլցնենք մեջը: Մսի կտորները կթափվեն, մսաջուրը կմնա:

Այսպես, ամեն օր, հայր Բոնամին մեզ պատմում էր իր այս հեքիաթը, եւ դա շատ զվարճալի էր:

Հարցեր եւ առաջադրանքներ

1. Հեքիաթից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Դղիակ-պալատ

Ավերակ-կիսաքանդ շենք

2. Ինչի՞ մասին էր Հայր Բոնամիի հեքիաթը:

Հեքիաթը երկու որսորդի մասին էր, որոնք օրերից մի օր գնացին որսի:

3. Նշված բառերն ու արտահայտությունները փոխարինի՛ր ուրիշ բառերով ու արտահայտություններով:

Հայր Բոնամին մի ծիծաղաշարժ պատմություն գիտեր

Հայր Բոնամին մի զվարճալի պատմություն գիտեր:

Որսորդները շվարել կանգնել էին ապարանքի մոտ:

Որսորդները զարմացած կանգել էին դղիակի մոտ:

Նրանք թակեցին խորտակված դղյակի դուռը:

Նրանք թակեցին ավերակի դուռը:

________________________________________________________________

4. Հայր Բոնամիին կարո՞ղ ես նկարագրել:

Հայր Բոնամին զվարճալի պատմություններ պատմող բարի մարդ է:

5. Սուտլիկ որսկանն ի՞նչ կասեր, եթե լսեր հայր Բոնամիի հեքիաթը:

Սուտլիկ որսկանը կաս էր.

– Դու մեր հեքիաթի միտքը վերցրել ես և շատ նման հեքիաթ ես հորինել:

6. Հորինի՛ր.

Լինում է, բայց չի լինում …

Տերն ու ծառան, Հ․ Թումանյան

Հեքիաթը տե՛ս այստեղ։

Իսկ ֆիլմը դիտի՛ր այստեղ։

Թևավոր խոսքեր հեքիաթից և ֆիլմից։

<<Ով ինչ անի իրեն կանի>>

<<Ծառի տակ պարկողի բերանը տանձ չի ընկնի>>

<<Ով աշխատի նա կուտի>>

<<Ով ալարի, ոչ դալարի>>