Category Archives: Մայրենի

Ագռավն ու աղվեսը Ա․ Խնկոյան


Բախտի բերմամբ, 
Թե պատահմամբ, 
Մի մեծ ագռավ 
Մի գունդ պանիր 
Դաշտում գտավ, 
Կտուցն առավ, 
Ծառին թռավ։ 
Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի... 
Բայց դեռ չառած համը իսկի, 
Աղվեսն անցավ ծառի մոտով, 
Գերվեց, էրվեց պանրի հոտով։ 
Վազեց գնաց բերնի ջուրը, 
Եվ թուլացան կուռն ու ճուռը, 
Էն ժամանակ իրա ձևին, 
Ծառի տակից, աչքն ագռավին, 
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ, 
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։ 
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։ 
Ես քո գերին 
Քո էդ սևիկ 
Վառ աչքերին, 
Նուրբ ծալքերով 
Զույգ թևերին։ 
Մի դու մտիկ, 
Էդպես քթիկ, 
Էդպես ճտիկ, 
Մախմուր ագին, 
Խաս ու ղումաշ, 
Ատլասն հագին։ 
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի 
Ձայնն էլ կըլի հրեշտակի։ 
Երգի, քուրիկ, մի ամաչի, 
Իմ ուզածը մի մեծ բան չի։ 
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ 
Երգելում էլ եղար վարպետ, 
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի, 
Թռչունների մայր թագուհի։ 
Ագռավ ազին իրեն տված 
Գովեստներից շշմած, ուռած՝ 
Ագռավային 
Բկովը մին 
Որ չկռռա՜ց, 
Պանիրն ընկավ ծառիցը ցած, 
Շողոքորթն ըռխեց, գնաց։

Ճանապարհորդություն դեպի լուսին, մաս 1

Հիմա ես ձեզ կպատմեմ մի ֆրանսիական ժողովրդական հեքիաթի մասին։

Ժուկով-ժամանակով մի փոքրիկ, շատ փոքրիկ գյուղ կար։ Այդ գյուղի բնակիչներին կոչում էին բալզաթցիներ,որովհետև գյուղի անունը Բալզաթ էր։Այդ բնակիչները շատ միամիտ մարդիկ էին, չէ, միամիտ չէին, ճիշտը որ ասենք, խելքից մի քիչ պակաս էին։ Գյուղամիջում մի եկեղեցի կար, եկեղեցու բակում մի մոշի թուփ է աճում։Այդ թուփը տարիների ընթացքում այնքան է մեծանում, որ եկեղեցու դուռը փակել էր։Գյուղացիները որոշեցին եկեղեցին տեղաշարժել։Իսկ այդ գյուղի կանայք մի պարան էին գործում, իսկ տղամրդիկ երեք անգամ փաթափեցին պրանը եկեղեցու զանգակատան շուրջ, քաշեցին պարանը , քաշեցին, և պարանը համարյա ձգվել էր, գյուղացիները մի քիչ հեռացան եկեղեցուց և նայեցին, զարմացան, որ եկեղեցին շարժվեց։

Նորից քաշեցին, քաշեցին, պարանը պոկվեց, գյուղացիները իրար վրա ընկան, հետո վերկացան, նայեցին ու զարմացան, որ եկեղեղեցին առաջվա պես իր տեղում էր, կանգնած է նաև մոշի թուփը։