Category Archives: Մայրենի

Բառախաղ

Ի՞նչ- տուն, պահարան։

Ինչե՞ր- նկարներ, դռներ։

Ո՞վ-զինվոր, ուսուցիչ։

Ովքե՞ր-տղաներ, աղջիկներ։

Ի՞նչ է անում-լողում է, մարվում է։

Որտեղ-քաղաքում, գյուղում։

Երբ- կեսօրին, առավոտյան։

ինչպես-պատահական, լավ։

Ինչպիսի-մռայլ, ցուրտ։

Որքան- ութ հատ, ինը հատ։

Մռայլ տունը կեսօրին քղաքում պատահական լողում է։

Ցուրտ պահարանը առավոտյան գյուղում լավ մարզվում էր։

Թռչունի մտածմունքը, Հովհաննես Թ․

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Continue reading Թռչունի մտածմունքը, Հովհաննես Թ․

Եղեվնին 09․12․2022

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,

Հովերն է հիշում նա գարնանային,
Որ իրեն այնպես օրորում էին:
Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:
Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:

Լեզվագործունեություն 07․12🥞

Լրացրեք հեքիաթը և գրեք վերնագիրը:

Ոսկե ձվիկը
Մի տատիկ ու պապիկ ունենում են կախարդական հավ : ՄԻ օր հավիկը ձու է ածում, բայց ոչ թե սովորական ձու, այլ ոսկե: 
Տատիկը ուզում է կոտրել ձուն, չի կարողանում, պապիկն ուզում է կոտրել ձուն, չի կարողանում: 
Մոտ է վազում , պոչով խփում, ձուն գլորվում է հատակին ու կոտրում:
Մի տխրի տատիկ, մի տխրի պապիկ, ես ձեզ համար նոր ձու կածեմ:
 Հետևյալ բառերը գրեք մեկ բառով:
ա/ մոր քույրը                  մորաքույր
բ/ միտք անել                  մտածել
գ/ ման գալ                      զբոսնել
դ/ որոշում կայացնել  որոշել
Գրեք տրված բառերին իմաստովհակառակ բառեր:
   ա/ դժբախտ              բախտավոր
   բ/ ատելի               սիրելի
  գ/ հիվանդ                առողջ
  դ/անհետանալ         հայտնվել
Որ զույգն է սխալ:
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնական – արհեստական
Գտեք յուրաքանչյուր շարքի ավելորդբառը:
Ա. Հարդուկ, սառնարան, բազմոց, հեռախոս, հեռուստացույց:

Բ. Հողագործ, պարուհի, ատամնաբույժ, մորաքույր, վարորդ:
Գ. Կաթսա, թավա, գդալ, ափսե, գիրք:

Լեզվագործունեություն 06․12․2022

Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ և կարդացեք բառերը:
Կխչիա, րաք, գեղուն, թագա, գոշ, ռատ, մատա, չիրգ:
Կախիչ, քար, գունեղ, գաթա, շոգ, տառ, ատամ, գրիչ։

  1. Գրեք այս բառերին իմաստով հակառակ բառեր՝
    Ծեր, առաջ, գտնել, օտար, հանգստնալ, այլանդակ, մեղմ, վախկոտ, թշնամիներ, փոքր:
    Ջահել, հետ, կորցնել, ծանոթ, աշատել, խելոք, չար, քաջ, հարազատներ, մեծ։
  2. Շարունակեք նախադասությունները:
    Մարդկանց ոտքերը նրա համար են, որ քայլեն:
    Եթե մարդ սառույց կուլ տա նա կսառի:
    Մի մարդ լողալ չգիտեր, բայց լողացավ:
    Խոտերը կանաչ գույն են, իսկ երկինքը կապույտ։
    Լուսաբացին արևը շատ մեղմ է, քանի որ առավոտ է:
  3. Գտեք յուրաքանչյուր բառաշարքում ավելորդ բառը:
    Ա. Մրջյուն, սարդ, շուն, մեղու, կարիճ:
    Բ. Հող, ծիրանենի, ավազ, քար, ջուր, կրակ:
    Գ. Առավոտ, ծիածան, քամի, արթնանալ, աստղեր:
  4. Կարդացեք նախադասությունը և պատասխանեք հարցերին:
    Գիտեք, որ թրաձուկն ավելի փոքր է քան շնաձուկը, իսկ լոքոն թրաձկից էլ փոքր է, լոքոյից փոքր է իշխանը:
    Ո՞րն է ամենափոքր ձուկը: Ամենափոքր ձուկը իշխանն է։
    Ո՞րն է ամենամեծ ձուկը: Ամենամեծ ձուկը շնաձուկն է։
  5. Նախադասություններին ինչպիսի՞ հարցին պատասխանող այնպիսի բառեր ավելացրեք, որ նախադասության հերասները դառնան վատը:
    Կարենի չար քույրիկը գիրքը տվեց կոպիտ դասընկերոջը:
    46 համարի ավտոբուսի բարկացած վարորդը հայտարարեց հաջորդ կանգառը:
    Խանութի կախարդ վաճառողուհին սպասարկում էր գոռացող այցելուներին: մեկել գող մտավ և բոլոր գումարները գողացավ
    Մեր մոտակա այգում աշխատում են մի քանի հարբեցող բանվորներ:
    Անխիղճ որսորդն անտառում կրակեց մի խորամանկ արջի:

Լեզվագործունեություն 22․11․2022

Ա. Սովորողները իրենց մտքում փնտրում ու գտնում են բառեր, որոնք անմիջական կապ ունեն աշնան հետ ու փորձում են այդ կապը յուրովի մեկնաբանել:

Օրինակ՝
Տերևաթափ – Երբ թափվում են տերևները։
Քամի-սառը օդ
Գույնզգույն-տարբեր գույն ունեցող։
Մառախուղ-երբ դրսում ոչինչ չի երեվում։

Բ. Պրիզմա մեթոդով բացել աշուն բառը, ստանալ նոր բառ: <<Աշուն>> և ստացված մյուս բառով կազմել ամենատարբեր ու հետաքրքիր նախադասություններ:

Գ. Աշուն բառով կազմել բառակապակցություններ: Ամենահետաքրքիր բառակապերը դարձնել նախադասության, պատմության հիմք կամ վերնագիր:
Գունառատ աշուն, դեղնած աշուն, տխուր աշուն, գույնզգույն աշուն, ուրախ աշուն, արևոտ աշուն։
Ես շատ եմ սիրում արևոտ աշուն։
Գունառատ աշունը իր հետ բերում է տարբեր գույներ։
Մեր դպրոցի բակում գույնզգույն աշուն է։
Տխուր աշուն է լինում, երբ շատ ցուրտ է լինում դրսում։
Գունառատ աշնանը ծառերի տերևները ստանում են տարբեր գույներ։

խոսող ձուկը,Հարցեր և Առաչադրանքներ

Խոսող ձուկը
Հովհաննես Թումանյան
Լինում է, չի լինում մի աղքատ մարդ։ Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի
շալակատար։ Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը։
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.

  • Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա՝ սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում՝ թե չէ…
    Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.
  • Լսի ,- ասում է,- մարդ-ախպեր։ Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ։
    Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։ Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են։ Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում, շունչս կտրում է ջրից դուրս։ Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում։ Էնպես եմ ուզում, էնպես եմ ուզո՜ւմ… Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա´ց թող, բա´ց թող գնամ…
    Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը թաց ու խուփ անելով։
    Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը։
  • Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը։ Թող չտխրեն քո ընկերները։ Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ։
    Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա։
  • Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ… Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից, գնա սովից մեռի։
    Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում։
  • Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ…- տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն։
    Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ Հ֊րեշ՝ առաջը մի գեղեցիկ կով։
  • Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է Հ֊րեշը։
    Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը։
    «Լսի՛, բարեկամ,- ասում ՛է Հրեշը։ -էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվան
    ժամանակով։ Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկդ ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք։
    Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգամ ձեզ հարց կտամ։ Թե հարցիս
    պատասխանեցիք՝ իմ կովը ձեզ լինի, թե չէ՝ երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ։ Համաձայն ե՞ս։
  • Մի բան՝ որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալն էլ աստված ողորմած է։ Մի տեղից մի դուռ կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի…
  • Համաձայն եմ,- ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն։
    Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում։ Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին, և ահա հասնում է նշանակած օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա։
    Մարդ ու կնիկ վերջալույսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ
    պատասխան տան հրեշին կամ ով գիտի՝ ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա Հ֊րեշի միտքը։
  • Ա´յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հ֊րեշի հետ գործ բռնի… հրեշի հետ հաշիվ ունենա…
    հրեշից լավություն ընդունի…- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում։
    Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։
  • Բարի իրիկուն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։
  • Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։
    Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։
  • Բան չկա, որտեղ դուք՝ էնտեղ էլ ես, պատասխանում է օտարականը։
    Համաձայնում են. հյուրը մնում է։
    Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։ Ո՞վ է.- Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։ – Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեդները քարացած։
  • Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։
  • Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս Հրեշը։
  • Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը։
  • Որտեղի՞ց ես եկել։
  • Ծովի էն ափից։
  • Ընչո՞վ ես եկել։
  • Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։
  • Ուրեմն ծովը պստիկ է եղել։
  • Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։
  • Ուրեմն արծիվը ճուտ է եղել։
  • Ի՞նչ ճուտ, թևերի շվաքը քաղաք է ծածկում։
  • Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ։
  • Ի՜նչ փոքրիկ, նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։
  • Ուրեմն նապաստակը ձագ է։
  • Ի՛նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել։
  • Ուրեմն մարդը թզուկ է։
  • Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։
  • Ուրեմն խուլ է։
  • Ի՛նչ խուլ, սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։ Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։
    Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։
  • Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին.- դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը…
  • Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։
  • Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճար՛ել, գոնե
    իմանանք, թե ում ենք օրհնելու…
  • Լավություն արա ու թեկուզ ջուրը գցի, չի կորչի։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր…- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։
    Հարցեր և առաջադրանքներ
  1. Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։ Շալակատար-բանվոր, բեռնակիր Բաց ուխուփ- բացել փակել Սաստիկ-ուժեղ Ուռկան – ձուկ բռնելու ցանց Ցամակած-չոր Ախմախ-հիմար տարակուսած-հուսահատ Աղքատ – անճար։
  2. Թվարկի՛ր հեքիաթի հերոսներին և յուրաքանչյուրին մեկ բառով բնութագրի՛ր:
    Ձուկ-համարձակ Ձկնորս-միամիտ Հրեշ-խորամանկ։
  3. Ի՞նչ է ասում ձուկը շալակատարին:
    Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը։
  4. Ինչպիսի՞ն էր ձուկը:
    Ձուկը բարի էր, խղճով էր, գնահատող էր, խելացի էր, հրաշագործ էր, հյուրասեր էր։
  5. Իսկ շալակատարը ինչպիսի՞ մարդ էր:
    Ձկնորսը խղճով էր, միամիտ էր, բարի էր, աղքատ էր, աշխատասեր էր, հյուրասեր էր։ ——————————————————————————————————————

Խուլի այծերը, Աթաբեկ Խնկոյան


Մի խուլ մարդ երեք այծ ուներ: Մեկի պոզը կոտրած էր: Ինչպես է լինում, մի օր այծերը
կորում են: Տերն ընկնում է դես – դեն այծերն գտնելու:
Նա պատահում է մի ուրիշ խուլ մարդու՝ վար անելիս, և հարցնում է.

  • Բարի աջողում, ախպեր, այծերիս չե՞ս տեսել:
  • Լավ է՝ այսպես ցանեմ, – ձեռը մի կողմ թափ տալով պատասխանում է վար անողը:
    Այծատերը կարծելով, թե դեպի ցույց տված կողմն են գնացել այծերը ասում է.
  • Թող երկինքը վկա լինի, թե գտա այծերիս, պոզը կոտրածը քեզ եմ տալու:
    Ասում է և գնում այծերը որոնելու: Այծերը գտնելով՝ ուրախ – ուրախ առաջն արած, քշում բերում է արտավարի մոտ և ասում.
  • Շնորհակալ եմ, ախպեր, այծերիս գտա, առ այս այծն էլ քեզ, – ու պոզը կոտրած այծը քշում է դեպի նա:
  • Ես չեմ կոտրել դրա պոզը, ես տեղեկություն չունեմ, զարմանալով ասում է արտավար խուլը:
  • Ի՞նչ ես խոսում, – ասում է այծատերը, – ես այս այծն եմ խոստացել, որ մեռնես մյուս այծերից տվողը չեմ:
  • Չէ, ես չեմ կոտրել, բարկացած ասում է մեկը:
  • Չէ, ես էս այծն եմ խոստացել, – կրկնում է մյուսը:
    Սա նրան, նա սրան, բանը հասնում է տուրուդմբոցի: Վերջն էլ գնում են քյոխվի մոտ գանգատ: Գյուղը չհասած սրանց հանդիպում է մի պառավ կին, նույնպես խուլ և հարսի ձեռքից փախած:
  • Ա՛յ նանի, – ասում է այծատերը, – իմ այծերը կորել էին, գնացի, էս մարդուն հարցրի, սա էլ այծերիս տեղը ցույց տվեց: Պոզը կոտրած այծս տալիս եմ սրան, չի վերցնում, ես էդ այծն եմ խոստացել, որ մեռնի էլ, մյուս այծերից տվողը չեմ:
  • Այ նանի, – ասում է խուլ մարդը,- էս օտարականն եկել ասում է, թե այծիս պոզը դու ես ջարդել: Թող ձեռքս ջարդվի, թե ես էդ բանից տեղեկություն ունեմ:
  • Է՜, որդիքս, ձեր արևն ապրի, պատասխանում է խուլ պառավը, – ինչ էլ ուզում է լինի, ես ձեր խնդիրը չեմ կարող կատարել, քանի որ էն չարամիտ անզգամ հարսը տանն է, ես էն տունը ոտ կոխողը չեմ ու չեմ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Հեքիաթի դեպքերը հերթականությամբ թվարկի՛ր։
    Խուլը կորցնում է այծը։
    Խուլը կորցնում է այծը։
    Հանդիպում է վար անողին։
    Հարցնում է իր այծերի տեղը՝ խոստանալով գտնելուն պես մեկը տալ իրեն։
    Գնաց վար անողի ձեռքի ողղությամբ և գտավ այծերին։
    Վերադարձավ շնորհակալություն հայտնելու և կոտրած պոզով այծը
  2. Տեքստից դո՛ւրս գրիր «ի՞նչ» հարցին պատասխանող բառեր և դարձրո՛ւ հոգնակի
    (շատացրու): Օրինակ՝ այծ(ի՞նչ)-այծեր(ինչե՞ր)
    Ի՞նչ Ինչե՞ր
    մարդ մարդիկ
    պոզ պոզեր
    օր օրեր
    ձեռք ձեռքեր
    կողմ կողմեր
    Ճանապարհ ճանապարհներ
    բան բաներ
    գյուղ գյուղեր

Մկների ժողովը

Առաջադարանքներ

Լկստան- լկստված, երես առած

գզիր - լուր բերող

ահել - ծեր, տարեց

ջոկ- առանձին, առանձնահատուկ

հնարք-ճար

կողակից-կին, ամուսին

անոթի- սոված

զուլում-աղետ, մեծ չարիք

տկար-հիվանդ, անառողջ, վատառողջ

hանդուգն-ըմբոստ

պոչը քաշել-հեռանալ

2.փորձիր ինքդ բացատրել

սովն է չոքել դռանը - բոլորը սոված են։

Ցավնել ունի իր դեղը - ամեն ինչին կա հնա։

չոր գանգ - անխելք

3Կատվի մասին պատմի՝ր

Կատուն շատ է օրովում, կատուն շատ խորամանկ է և սիրում է մուկ ուտել։

Աստղեր

Eրբ Արևը մայր է մտնում երկինքը մթնում է և այնտեղ հայտնվում են աստղերը։ Դրանք անթիվ-անհամար են։ Այնքան շատ որ ինչքան էլ ուզենանք չենք կարողանա հաշվել։ Դա միյայն գիտնականները կարողեն անել։ Բայց գիտեք որ իրականում աստղերն էլ Արևի նման մեծ են Արևի նման պայծառ ու տաք։ Այսինքն նրանք բոլորն էլ հրեղեն վիթխարի գնդեր են, ինչպես արևը։ Բայց աստղերը մեզնից միլիոն անգամ ավելի հեռու են, քան Արևը։ Իսկ մեզ մոտիկ սեղանին դրված մոմի լույսն ավելի պայծառ է երեվում, քան հեռվում գտնվող մեքենայի կամ խարույկի պայծառ լույսը։ Այդ է պատճառը որ աստղերը մութ երկնքում ընդամենը թույլ լույս արձակող կետեր են թվում։