Թռչունի մտածմունքը, Հովհաննես Թ․

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ
Առատ ու անփույթ,
Աշխարհքն ինձ համար կլոր էր անվերջ,
Կեղևը` կապույտ։

Նրանից հետո աչքս բաց արի
Մի փոքրիկ բնում,
Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,
Ու մայրս է շինում։

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Հիմի թռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,
Ամեն տեղ գընում,
Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած—
Էլ չեմ հասկանում։

Հարցեր և առաջադրանքներ
Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր.
Քարդ-խոտեր
Աշխարհք-ամբողջ աշխարհը
շինել – պատրաստել
Ինչի՞ մասին է բանաստեղծությունը: Պատմի՛ր:
Բանաստեղծությունը մի թռչունի մասին է որը ուզում է իմանալ թե իչից է շինած աշխարհը։ Նա կարծում էր, որ աշխարհը շինած է քարդից տերևներից որի վրա իր բույնն է։ Նրա համար աշխարհը անվերջ մեծ էր։

Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը և նկարի՛ր:

Մի օր էլ, բնից գլուխս հանած,
Նայում եմ դես-դեն,
Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած,
Մեր բունը վրեն։

Քո կարծիքով ինչի՞ց է շինված աշխարհը: Պատմի՛ր աշխարհի մասին:

Իմ կրծիքով աշխարհը շա՜տ մեծ քաղաք է։ Աշխարհը շինած է օդից, ազոտից, հողից, և ջրից։

Կարդա՛ բանաստեղծությունը կամ բերանացի ասա: Տեսագրի՛ր կամ ձայնագրի՛ր:
Թռչունին նամակ գրիր:


Բարև, սիրելի թռչուն։ Ես քո արկածը շատ սիրեցի։ Բայց աշխարհը քո իմացած բանից չի կառուցած։ Քեզ այդպես է թվացել, բայց աշխարհը շա՜տ բաներից է կառուցած։ Ես վստահ եմ, որ կգա մի օր որ դու կիմանաս թե ինչից է կառուցած աշխարհը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *