Ինչ եմ կարդացել ամռանը

Բարև, ես Միքայելն եմ: Ես ամառվա ընթացքում կարդացել եմ երեք գիրք: Այդ գրքերի անուններն են `<<Տեղեկություն կենդանիների մասին>>, հեքիաթներ 7-րդ ընտրանի և հեքիաթներ 5-րդ ընտրանին: Ինձ ամենաշատը դուր եկավ <<Տեղեկություն կենդանիների մասին>> գիրքը: Այնտեղ կար լիքը ահավոր հետաքրքիր տեղեկություններ; Ես իմ ընկերներին խորհուրդ կտամ հենց այդ գիրքը, որովհետև այնտեղ նաև գրած էր, թե ինչ չի կարելի անել կենդանիների հետ: Եթե ես այդ գիրքը ընկերոջս չտամ, նա առանց ինչ-որ բան իմանալու մի սխալ բան կանի կենդանիների հետ և կենդանիները կկատաղեն և իմ ընկերոջը չեն սիրի: Գրքի մեջ գրած էր, որ կենդանիներին եթե տաս շոկոլադ, չիպս և այդպիսի բաներ, ապա կենդանին կսատկի: Ես ունեմ երկու շուն, որոնց ես ընդանրապես չեմ տալիս ոչ մի քաղցր բան, որովհետև ես ամեն ինչ սովորել եմ այդ գրքից: Եթե այդ գիրքը չլիներ, ես այդ բանը չէի իմանա: Շանը կտայի այդպիսի բաներ և իմ շունը կսատկեր, դրա համարա էլ ես շատ հավանեցի այդ գիրքը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *