Տեքստային աշխատանք

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Կենդանիների պոչը

Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Հետաքրքիր է` կենդանիների ինչի՞ն է պետք պոչը, ինչո՞ւ նրանք պոչ ունեն…

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար:Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը: 

Ձիերին, կովերին և մի քանի այլ կենդանիների պոչն օգնում է ամռանը պաշտպանվել ճանճերից, մոծակներից:

Շների մոտ պոչը տրամադրութան  ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

Որոշ կենդանիների  պոչը տաքացնում է ցուրտ եղանակին: Այդպիսին են կզաքիսը, աղվեսը, գայլը և էլի շատ ու շատ կենդանիներ: Ձմռանը, երբ նրանք պառկում են քնելու ձյան վրա, կծկվում և պոչով փակում են իրենց քիթը, որպեսզի  այն չսառչի:

Խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում ՝աջ:

Շատ կենդանիներ պոչն օգտագործում են վազքի ժամանակ հավասարակշռությունը պահելու համար: Հենց այդ պատճառով էլ սկյուռիկին անհրաժեշտ է պոչը , երբ նա մի ճյուղից մյուսն է ցատկում: Եվ նրա փամփլիկ պոչը ծառայում է իբրև օդապարիկ:

 Իսկ կապիկներին պոչն օգնում է սնունդ գտնել. պոչով կախվելով ճյուղերից՝  նրանք թաթերով կարողանում են պտուղներ պոկել:

Առաջադրանք

  1. Ի՞նչ դեր ունի պոչը կենդանիների կյանքում:
  2. Պոչը շատ կարևոր դերունի կենդանիների կյանքում և առանց պոչի կենդանիները չեն կարող ապրել:
  3. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրվում է շան տրամադրությունն  ըստ պոչի:
  4. Շների մոտ պոչը տրամադրութան  ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:
  5. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Կապիկներին պոչն օգնում է՝
  6. արագ վազել,
  7. ազատվել թշնամիներից,
  8. ձմռան ցրտին տաքանալ,
  9. պոչով կախվել ճյուղերից ու թաթերով  բանան պոկել:
  10. Ո՞ր կենդանին է խաբում իր պոչով:
  11. Աղվեսն է խաբում իր պոչով նա իր պոչը տանում է դեպի ձախ բայց գնում դեպի աջ:
  12. Ընդգծի´ր սխալ պատասխանը։
  • Ձիերն ու կովերը  պոչի օգնությամբ քշում են ճանճերին:
  • Ձիերն ու կովերը  պոչի օգնությամբ սնունդ են հայթայթում:
  • Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կենդանիների պոչի մասին:
  • Ես իմացա որ աղվեսը խաբում է իր պոչով և կովերն ու ձիերը քշում են ճանճերի պոչի օգնությանբ:
  • Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.
  • Անհնար-հնարավոր
  • Ուրախություն-տխրություն
  • ցուրտ-շոգ

       

 

  • Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:
  • Ձիեր,կովեր:
  • Գրի՛ր պոչատ, ճերմակ, փափուկ,  խաբել, բառերի հոմանիշները:
  • Պոչատ-պոչ չունեցող
  • ճերմակ-սպիտակ
  • փափուկ-ոչ կոշտ
  • խաբել-ստել

 ______________

  1. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Պոչ», «աղվես» բառերը ցույց են տալիս.
  • առարկա,
  • թիվ,
  • հատկանիշ
  • գործողություն: