Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաչադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  2. Սնուցած-ունեցած
  3. Այժմ-հիմա
  4. Հափշտակել-խլել
  5. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
  6. Այժմ-հիմա
  7. Հափշտակել-խլել
  8. Սնուցած-ունեցած
  9. շյուղ-ճյուղ
  10. շինել-կառուցել
  11. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
  12. Բույն շինողը
  13. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
  14. Այս բանաստողծության հերոսը դա ծիծեռնակն է:
  15. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
  16. Իմ կարծիքով ծիծեռնակը հիշաչար էր, որովհետև միշտ վատ բաներ էր հիշում:
  17. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  18. Ծիծեռնակը հիշաչար էր և աշխատասեր:
  19. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
  20. Իմ ամենասիրելի հատվածը դա սկզբի հատվածն է:
  21. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  22. Բանաստեղծությունը ծիծեռնակի մասին է ծիծեռնակը բույն է շինում որովհետև քամին իր հին բույնը քանդում է:
  23. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  24. Բանաստեղծությունը վերնագրված է այդպես, որովհետև իր բույնը շինելիս հիշում է իր հին տան մասին:
  25. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  26. Գիտեմ որ ծիծեռնակները ունեն մկրատաձև պոչ և անհնդատ գնում են այլ երկրներ:
  27. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին: Ծիծեռնակների մասին
  28. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:
  29. Ծիծեռնակն էլ էր մայր նա շատ էր սիրում իր ձագուկներին: