Գրադարանում

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։ Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ դպրոցի տղաներ ու աղջիկներ, որոնք պրպտումներ էին կատարում, բայց բոլորը լուռ էին, որովհետև իմաստություն էին որոնում։ Բոլորն էլ գրքերի մոտ էին, բոլորն էլ ուզում էին մի բան հայտնաբերել գրքերի մեջ։ Լայոնելը ոչ միայն շշնջալով էր խոսում, այլև ոտքի մատների վրա էր քայլում։ Նա շշնջալով էր խոսում, որովհետև կարծում էր, որ պակաս հարգանք դրսևորած կլինի ոչ միայն ընթերցողների, այլև գրքերի հանդեպ։ Յուլիսիսը հետևում էր նրան, նույնպես ոտքի մատների վրա քայլելով։ Նրանք զննում էին գրադարանը, և յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։ Լայոնելը գրքեր չէր կարդում և հանրային գրադարան չէր եկել գիրք վերցնելու համար։ Նա պարզապես սիրում էր նայել դրանց։ Նա իր բարեկամին ցույց տվեց մի ամբողջ շարք գրքեր և շշնջաց.

 – Տես, ինչքա՜ն շատ են։ Ահա սրանք։ Մի այստեղ նայիր։ Սա կարմիր է։ Այնտեղ մի հատ էլ կանաչը կա։ Եվ դեռ ինչքա՜ն գրքեր կան։

Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։

 – Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա,- ասաց միսիս Գալահերը Լայոնելին։

 – Գրքեր,- կամացուկ փսփսաց Լայոնելը։

 – Ինչպիսի՞ գրքեր,- հարցրեց գրադարանավարուհին։

– Բոլորը,- ասաց Լայոնելը։

 – Բոլո՞րը, – հարցրեց գրադարանավարուհին։

– Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։

 – Ես ոչ մի գիրք էլ չեմ ուզում վերցնել,- ասաց Լայոնելը։

 – Հապա ի՞նչ ես ուզում,- հարցրեց գրադարանավարուհին։

 – Պարզապես դիտել եմ ուզում,- ասաց Լայոնելը։

 – Դիտե՞լ,- ասաց գրադարանավարուհին։ – Հանրային գրադարանը դիտելու համար չի ստեղծված։ Եթե կարդալ չգիտես, կարող ես դրանք թերթել, կարող ես նկարները նայել. բայց ինչո՞ւ ես ուզում միայն դրանց կազմերը տեսնել։

– Սիրում եմ,- շշնջաց Լայոնելը,- չի՞ կարելի։

 – Ինչո՞ւ չէ,- ասաց գրադարանավարուհին,- դրա դեմ օրենք չկա,- կինը նայեց Յուլիսիսին։

 – Իսկ սա ո՞վ է,- հարցրեց նա։

– Սա Յուլիսիսն է,- ասաց Լայոնելը,— նա կարդալ չգիտի։

– Իսկ դու գիտե՞ս,- հարցրեց գրադարանավարուհին։

– Ոչ,- ասաց Լայոնելը,- բայց նա էլ չգիտի։ Դրա համար էլ մենք ընկերներ ենք։ Իմ ծանոթների մեջ նա միակն է, որ չի կարող կարդալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:

Չի կարելի գրադարանից գիրք վերցնել և հետ չբաերել:

  • Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:

Տղաներից մեկը որոնում էր հետաքրքիր գիրք:

  • Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Ծեր գրադարանավարուհին շատ բարձրախոս էր որից Լայոնելը զարմացավ:

  • Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Գրքերը նրա համար են, որ մարդիկ կարդան և կրթվեն ու լավ ապագա ունենան:

  •  Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Այո կարդալ իմանալը կարևոր է:

Կարևոր է որովհետև, ամոթ է, որ մարդ կարդալ չգիտի:

  • Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Ես իմ ընկերոջը կառաջարկեմ <<Ջոնգլիների գիրթը>> <<Հեքիաթների մոլորակը>> <<Աշխարհի հրաշալիքները>>

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *