Մայրենիից թվական աշխատանք

Բաց թողնված բառերը լրացրո՛ւ 1, 2, 4, 5, 7, 10, 1000 թվերի անուններով և գտի՛ր ժողովրդական դարձվածքներն ու առածները։ 10 չափի՛ր, 1 կտրի՛ր։ 2 ոտքը 1 անել։ 5 մատի պես իմանալ։ 7 սարի, 7 ձորի հետևում լինել։ 1 խելքը լավ է, 2 ավելի։ 1 ձեռքով 2 ձմերուկ չես բռնի։ 1000 կա 1 չարժե։ 2 ոտքը 1 մաշիկ դնել։Տրված թվերը ներկայացրո՛ւ տառերով։

17-տասնյոթ

24-քսանչորս

64-վաթսունչորս

93-իննսուներեք

121-հարյուր քսանմեկ

805-ութ հարյուր հինգ

741-յոթ հարյուր քառասունմեկ

1753-հազար յոթ հարյուր հիսուներեք

6018-վեց հազար տասնութ

100.000-հարյուր հազար

Տրված քանակական թվականներից կազմի՛ր դասական թվականներ։

Յոթ-յոթներորդ

Տասն-տասներորդ

Քսան-քսաներորդ

Հիսունվեց-հիսունվեցերորդ

Տասնմեկ-տասնմեկ

Տրված դասական թվականները դարձրո՛ւ քանակական։

Տասներորդ֊տասը

Առաջին-մեկ

Քսաներորդ-քսան

Փակագծերում գրի՛ր ընդգծված բառերին տրվող հարցը։

Տարին ունի տասներկու (քանի՞) ամիս և չորս(քանի՞) եղանակ։

Եղբայրս նստած էր առաջին (ո՞րերորդ) շարքում։

Քույրս սովորում է իններորդ (ո՞րերորդ)դասարանում։

Համացանցից և այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվելով գտի՛ր Այս տնախադասություններ, որոնց մեջ թվականներ լինեն։

Ես ունեմ ութ ձու։

Իմ քույրիկը առաջին դասարան է։

Ես 11 տարեկան եմ։